«Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ու Ուկրաինայի ՀՕՊ զորքերին»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան ուսումնասիրում եմ Իսրայելի կողմից՝ իրենից 10 անգամ մեծ Իրանի օդային տարածքը գրավելու ու 1-2 օրում տոտալ օդային գերակայություն ստանալու պատմությունը, այնքան ուզում եմ հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ու Ուկրաինայի ՀՕՊ զորքերին, որոնցից յուրաքանչյուրը կարողացավ կանխել իրենից պատիկներով մեծ երկրի օդուժի կողմից տոտալ օդային գերակայության զավթումը:
Այո, թե՛ ադրբեջանական օդուժը մեր դեմ և թե՛ ռուսական օդուժը ուկրաինացիների դեմ առաջնագծում ուներ առավելություն: Բայց ո՛չ ադրբեջանցիք և ո՛չ էլ ռուսնեը այդպես էլ չկարողացան հասնել տոտալ գերակայությանը և մեր (ու ուկրաինացիների) ՀՕՊ-ի ամբողջական լռեցմանը:
Իսրաելական օդանավերը Իրանի օդային տարածքում ու մայրաքաղաք Թեհրանի վերևում զգում էին իրենց ինչպես տանը: Այնինչ ոչ ադրբեջանցիք Ստեփանակերտի (առավելևս՝ Երևանի) օդում և ոչ էլ ռուսները Կիևի կամ Խարկովի օդում, մեղմ ասած, չէին ֆռֆռում:
Միջև 44-օրյա պատերազմի վերջ մեր ՀՕՊ-ն էլ, գրոհային ավիացիան էլ, կորուստներով հանդերձ, ադրբեջանցիքի դեմ մարտ էին տալիս ու շարունակում էին լինել թշնամու համար սահմանափակող գործոն... Ի տարբերություն իրանական ՀՕՊ-ի ու ավիացիայի: Դե, ուկրաինացիքի մասին էլ չասեմ, ֆանտաստիկ բաներ են արել:
Մի խոսքով, ապրեն տղերքը: Մենք իրենց արածը հարևանի տանը պաժար ընկնելուց հետո հասկացանք»:

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա՝ «Մոսադի» հետ կապերի մասին լուրը
7613:39
«Շուշիի մեդիաֆորումի ընթացքում Ալիևը, ըստ էության, ծաղրել է Մոսկվային». Հակոբ Բադալյան
5713:12
«Տարածաշրջանային տուրբուլենտության նոր փուլ է սկսվում». Արտակ Զաքարյան
5313:06
Մոլդովայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ
9012:24
Օկուպացված Շուշիում Ալիևը հանդիպել է Սլովակիայի նախագահի հետ
8111:34
«Միջազգային ԶԼՄ-ները փորձում էին Ադրբեջանին ներկայացնել որպես Ղարաբաղյան հակամարտության մեղավոր կողմ»․ Հաջիև
9211:10
«ԱՄՆ-ն առաջիկայում կհարվածի Նաթանզի միջուկային օբյեկտին»․ Թրամփ
14110:08
Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ»
7709:06