Բրեդ Փիթը դատարանի միջոցով պահանջում է Անջելինա Ջոլիի անձնական նամակագրության հասանելիություն

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին ամուսնալուծվել են անցյալ տարվա վերջին և կարգավորել գրեթե բոլոր իրավական հարցերը: Միայն մեկը մնացել է չլուծված՝ գինեգործարանի բաժնեմասի անօրինական վաճառքը մի ընկերության, որը, ենթադրաբար, կապված է ռուս ձեռնարկատիրոջ հետ: Նույնիսկ, երբ նրանք ամուսիններ էին, նրանց միջև կնքվել էր համաձայնագիր, որ ոչ մեկը չէր կարող վաճառել բիզնեսի իր բաժնեմասն առանց մյուսի համաձայնության: Սակայն, Բրեդի խոսքով, Անջելինա Ջոլին անտեսել է այս պարտավորությունը և ընկերության մի մասը վաճառել է Tenute del Mondo-ին: Այս մասին հայտնել է Page Six-ը:
Այժմ Փիթը պետք է ապացուցի, որ համաձայնագիրը խախտվել է և պետք է չեղյալ հայտարարվի վաճառքի գործարքը: Համապատասխան դատական հայցը ներկայացվել է դեռևս 2022 թվականին: Ջոլին հակընդդեմ հայց է ներկայացրել և հայտարարել, որ Փիթը «վրեժխնդրական պատերազմ է մղում»: Այժմ Փիթի պահանջներն ազդել են նրա անձնական կյանքի վրա. նա պահանջում է տրամադրել իր նախկին կնոջ և նրա բաժնեմասի գնորդի նամակագրությունը՝ ապացուցելու համար, որ խախտվել են երկրորդ համասեփականատիրոջ իրավունքները: Գնորդը հրաժարվում է ցուցմունք տալ և նամակագրություն տրամադրել:
Միևնույն ժամանակ, Ջոլիի փաստաբանները հայտնել են, որ «Փիթը հրաժարվել է գնել գինու բիզնեսում Ջոլիի բաժնեմասը, քանի որ դերասանուհին չի ցանկացել ստորագրել գաղտնիության մասին համաձայնագիր, որը «նախատեսված էր նրան լռեցնելու իր բռնության և հանցագործությունը թաքցնելու համար» (խոսքը մասնավոր ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին է, որից հետո դերասանուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել)։
Աստղերի շրջապատը և People-ի ներկայացուցիչները վստահ են, որ ուժասպառ իրավական պայքարները վնասակար են կողմերից յուրաքանչյուրի համար։ «Ցավոք, մինչև նա չհրաժարվի դատական հայցից, այս ընտանիքը չի ունենա այն խաղաղությունն ու լռությունը, որը նրանք այդքան շատ են ցանկանում և արժանի են»,- ասում է Ջոլիի մտերիմ ընկերը։

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
241328.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
95624.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
98523.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
97723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
114220.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
115719.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
270419.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
109619.10.2026, 11:48