Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Սրանց կռիվը ոչ թե «միջանցք» չտալու համար է, այլ՝ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու»․ Արա Պողոսյան

«Սրանց կռիվը ոչ թե «միջանցք» չտալու համար է, այլ՝ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու»․ Արա Պողոսյան
180
Այսօր, 21:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշում եք, ասում էինք, որ սրանց կռիվը ո՛չ թե «միջանցք» չտալու համար է, այլ այսպես կոչված միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու համար։
Թե չէ ո՞նց կարար Հայաստանի սուվերեն տարածքի համար չդողացող մեկը մտածեր ՀՀ ինքնիշխանության մասին։ Խնդիրը զուտ Ռուսաստանն էր, իսկ եթե ԱՄՆ-ն է, խնդիր չկա սրանց համար։
Արդյունքում՝ եթե ՀՀ կամայական ճանապարհի օժտում ես վերպետական ստատուսով (իսկ երրորդ կողմի արտապատվիրակելը արդեն վերպետական ստատուս է), իսկ ՀՀ օրենսդրությունը նման կարգավիճակ որևէ ճանապարհի համար չի նախատեսում, ապա ինքնին այդ ճանապարհը չի կարգավորվում այնպես ինչպես մյուս ճանապարհները, այստեղ չի տարածվում ՀՀ իրավազորությունը, նշանակում է, որ կա միջանցքային տրամաբանություն։
Մեկը կար, քիչ էր մնում մոր արևով երդվեր, որ միջանցք չեն տալիս, էդ քըխ ընդդիմությունն է ուզում տալ։
Հիմա Աստված մի արասցե, եթե տվեցին էս համբակները (կհասցնեն թե չէ, դա ուրիշ հարց է), էդ մոր արևով երդվողին խոստացել եմ այցելել իրա...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան