«Արթիկի բաց աղբավայրը դարձել է էկոլոգիական աղետի աղբյուր»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս կարևոր խնդիրն ըստ էության տարիներ շարունակ մնացել է ստվերում՝ ինչպես կառավարության, այնպես էլ համայնքային իշխանությունների մակարդակում։
Խոսքը Արթիկի համայնքում գործող բաց աղբավայրի մասին է, որի վիճակը հասել է այն սահմանագծին, երբ լռությունը այլևս նույնացվում է հանցավոր անտարբերության հետ։
Տարիներ շարունակ շահագործվող բաց աղբավայրը դարձել է էկոլոգիական աղետի իրական աղբյուր։
Արթիկի աղբավայրը՝
– չունի սանիտարական որևէ նորմ,
– հանդիսանում է մշտական հրդեհավտանգ տարածք,
– արտահոսքով աղտոտում է շրջակա հողերը,
– և ամենավտանգավորը՝ սպառնում է համայնքի բնակչության առողջությանը։
Արթիկի աղբավայրի աղետը՝ համայնքային անգործության և անպատասխանատվության բացահայտ արդյունք է։
Վերջին օրերին բազմաթիվ արթիկցիներ դիմել են ինձ՝ խիստ մտահոգված իրենց բնակավայրի աղբավայրի սարսափելի և անտանելի վիճակով։ Նրանց ձայնը լսելի դարձնելն իմ պարտականությունն եմ համարում։
Խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է արտակարգ կարգով միջամտություն պետական մակարդակով։
Դիմում եմ պատկան մարմիններին՝ մշակել և շատ արագ սկսել այս խնդրի լուծման ծրագիր՝
-աղբավայրի փակման
-սանիտարական մաքրման
-նոր աղբավայրի կամ աղբի վերամշակման կենտրոնի կառուցման ուղղությամբ։
Այս հարցը պետք է լուծվի ոչ վաղը, այլ այսօր»։



Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135107.10.2026, 01:06