«Ինչո՞ւ մերկացրին Երևանի կենտրոնը». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ մերկացրին Երևանի կենտրոնը…
Միգուցե պատճառն այն էր, որ բարձր ծառերը քողարկում էին տեսարանը, չէին թողնում վերևից լուսանկարել պլանները, նախագծերը, փոփոխությունները։ Միգուցե դա՞ էր պատճառը, որ բարձր ծառերը, խանգարում էին քաղաքային իշխանության «զարգացման» ծրագրերին և պիտի զոհաբերվեին։
Բարձր ծառերը ազատ կյանքի խորհրդանիշն են, կենդանի օրգանիզմներ, որոնց դժվար է վերահսկել, քանզի դրանք միայն Բնությանն են ենթարկվում։ Եվ միգուցե հենց դրա է պատճառը, որ երեք տարի անընդմեջ, դահիճաբար հատվում են և կենդանի վիճակում ոչնչացվում… Ամեն ընկած ծառի հետ մարդկանց հոգին ավելի սառը և անտարբեր է դառնում «մեկ է, ոչինչ չենք կարող փոխել»…
Այս իշխանությունն արեց անթույլատրելին՝ տասնամյակներով մերկացրեց քաղաքի սիրտը, զրկեց բոլորիս մեր հիշողությունների Երևանը վայելելու հնարավորությունից։
Փողոցներն անճանաչելիորեն փոխեցին, վերածեցին ասֆալտապատ, փոշով և կիզիչ արևով լի անցուղիների, ծառերը փոխարինեցի գաճաճ ու թերի նմանակներով։ Իսկ այն ծառերը, որոնք դեռ կանգնած են, կարծես, մեղադրյալներ լինեն, մահապատժի իրենց հերթին սպասող։
P.S.
Մի պահ կանգ առեք, նայեք Օպերայի սոսիների ճյուղերի արանքով կապույտ երկնքին և որսացեք արեգակի շողը…
Տասնամյակներ այստեղ ամուր կանգնած սոսիները մեր պատմության լուռ դիտորդներն են, բայց միգուցե արդեն լսում են սղոցի ձայնը, դրանք էլ են տեսադաշտը կառավարելուն խանգարում։
Հաջորդիվ ո՞ր հիշողությունը պիտի հեռացվի քաղաքի կենտրոնից, այն անճանաչելիորեն փոխելու, սերունդների կապն ընդհատելու, մեր անցյալը փոշիացնելու համար…»:

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
233Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
53118.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
74117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74815.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133803.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136603.11.2026, 00:36