«Խմելու ջրից նեխած համ է գալիս, ինֆեկցիա կարող է առաջացնել»․ Էրեբունու բնակիչներ
![]() 276 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 18:54 Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչները բողոքում են խմելու ջրի որակից։ Նրանք ստիպված են դրսի աղբյուրներից ջուր տանել տուն։ «Նեխած համ է գալիս ջրից, լուծ են ընկնում երեխեքը, ստիպված գալիս աղբյուրից ենք ջուր կրում ամեն Աստծու օր»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց բնակիչներից մեկը, ով մեծ տարաներով եկել էր աղբյուրից ջուր տանելու։ «Մենակ ինձ համար չի, երկու հարևաններիս համար էլ եմ տանում։ Առավոտյան մեծ հերթեր են լինում աղբյուրի մոտ։ Նորագավիթում տենց ա, Խարբերդում տենց ա ջուրը։ Ով չի հավատում, թող գա Նորագավիթ, մի բաժակ ջուր տամ խմի։ Ոչ մեկը սրանով չի զբաղվում։ Խարբերդից մարդիկ բողոքեցին, եկան, բայց ոչ մի բան էլ չեն ասում։ Ասում են՝ Գառնու ջուրը չկա, ստիպված էդ ջուրն ենք տալիս։ Արդեն մեկ ամիս է, որ ես ջուր եմ կրում»,- նշեց բնակիչը։ Մեկ այլ բնակիչ հավելեց․ «Ջուրն այնքան կեղտոտ է, որ տան ամանները լվանում ես, լրիվ լաքեք են մնում։ Երեխեքը խմում են ջուրը, փորները ցավում է, վատանում են․․․»։ Նոր Արեշի մի բնակչուհի էլ նշեց, որ ինչ ամառը եկել է, այս խնդիրն առկա է. «Աղիքային ինֆեկցիաներ կարող է առաջացնել այս ջուրը, պետք է այս խնդրին լուծում տալ ամեն դեպքում»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ Gt3B0XPzIro |
«Կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքը դեռևս չի մակագրվել»․ Արամ Վարդևանյան
311:06«Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են․ կան կալանավորվածներ»․ ՀՀ ՔԿ
9310:48«Միքայել Սրբազանի դատավարության արագացումը պատահական չէ»․ Բորիս Մուրազի
5210:18«Ռուբեն Հակոբյանի առողջական խնդիրները համատեղելի չեն կալանքի հետ»․ Գառնիկ Դանիելյան
3810:12Գագիկ Խաչատրյանի որդին դատարան է դիմել ընդդեմ «ՀՈՄ ՇԻՆ»-ի. «Ժողովուրդ»
6309:12Ձերբակալվել է «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ»
6508:54Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն առաջիկայում (լուսանկար)
5308:12«Պետք չէ անպայման սպասել ընտրություններին». «ՀայաՔվե»
8701:30