«Ընդամենը մեկ դատական նիստին ներկա չի եղել, այն էլ մեծ հարցական է՝ ծանուցված եղե՞լ է, թե՞ ոչ». Զարուհի Փոստանջյան
![]() 145 Երեքշաբթի, 15 հուլիսի, 2025 թ., 23:42 «Էդ ամեն ինչը կեղծիք է, ով որ հրապարակում է, դրանց բոլորին դատի եմ տալու կեղծիքի ու զրպարտանքի համար: Հիմա ուղղակի դրա ժամանակը չունեմ, գնում եմ պատգամավորների երաշխավորագրերը տանեմ դատարան: Էդ ամեն ինչի հետևից գնալու եմ, դրան էլ ձեռքերս կհասնեն, այնպես չէ, որ թողնելու եմ անպատիժ մնան ստախոսներն ու կեղծարարները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Լիաննա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը և դրան նախորդած իրադարձությունները: Մասնավորապես, ըստ դատական ակտի՝ այս տարվա հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին առանց հարգելի պատճառի Լիաննա Հարությունյանը չի ներկայացել, դատարանը նրա նկատմամբ կիրառել է դատավարական սանկցիա՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելը։ Սակայն հուլիսի 8-ին Հարութունյանը դատարան չի ներկայացվել, քանի որ չի հայտնաբերվել իր բնակության հասցեում, իրեն զանգահարած ոստիկանության ծառայողին էլ ասել է՝ իրեն չանհանգստացնեն, ինքը չի պատրաստվում ներկայանալ դատարան։ Ըստ դատական ակտի՝ Հարությունյանն այսպես շարունակ չի ներկայացել դատարան, չի բացել տան դուռը եւ հաշվի առնելով նրա այդ վարքագիծը, դատարանը բացակայելու արգելքի ձեւով կիրառած խափանման միջոցը փոխել է տնային կալանքով ու ամենավերջում կալանքով: «Ընդամենը մեկ դատական նիստին ներկա չի եղել, այն էլ մեծ հարցական է՝ այդ նիստի մասին ծանուցված եղե՞լ է, թե՞ ոչ: Նիստին չներկայանալու պատճառը նաեւ նշված է եղել, որովհետեւ նախորդ նիստերին ներկայացել է ու իր պաշտպանը, քանի որ նիստերին ներկա չի եղել, իրեն վտանգված է զգացել: Այդ ձեւով է իր բողոքն արտահայտել, որ խնդրում եմ՝ ինձ ապահովեք պաշտպանով, որ կարողանամ մասնակցել դատական նիստերին: Մեկ դատական նիստի չի գնացել: Դրանից անմիջապես հետո դատարանն անցել է ռեպրեսիվ մեխանիզմի կիրառման, որի վերաբերյալ Լիաննան որեւէ մասնակցություն չի ունեցել, իր պաշտպաններն էլ մասնակցություն չեն ունեցել,- պատմեց Զարուհի Փոստանջյանը՝ շարունակելով,- առանց ծանուցման՝ երբ է հաջորդ նիստը, դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել: Այդ որոշումից հետո մեկ այլ որոշում է կայացրել՝ չլսելով Լիաննային: Եթե փոխում է իր բացակայելու արգելք խափանման միջոցը, այլ խափանման միջոց կիրառելու հնարավորությունները կամ անհնարինությունը, ինքը պետք է պարտադիր լսված լիներ, որովհետեւ դատարանը տեղեկացված էր, որ նա ունի 8 ամսական երեխա ու այլ անչափահաս երեխաներ»: |
«Կալանքի երկարաձգման դեմ մեր բողոքը դեռևս չի մակագրվել»․ Արամ Վարդևանյան
311:06«Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են․ կան կալանավորվածներ»․ ՀՀ ՔԿ
9310:48«Միքայել Սրբազանի դատավարության արագացումը պատահական չէ»․ Բորիս Մուրազի
5210:18«Ռուբեն Հակոբյանի առողջական խնդիրները համատեղելի չեն կալանքի հետ»․ Գառնիկ Դանիելյան
3810:12Գագիկ Խաչատրյանի որդին դատարան է դիմել ընդդեմ «ՀՈՄ ՇԻՆ»-ի. «Ժողովուրդ»
6309:12Ձերբակալվել է «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ»
6508:54Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն առաջիկայում (լուսանկար)
5308:12«Պետք չէ անպայման սպասել ընտրություններին». «ՀայաՔվե»
8701:30