«Այս պահին որևէ պայմանավորվածություն չկա»․ Նիկոլ Փաշինյանը՝ հաղորդակցությունների արտապատվիրակման մասին
![]() 252 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 12:30 «Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու մեր դիրքորոշումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների արտապատվիրակման մասին հարցին՝ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Մեր բոլոր քննարկումներում հստակ է, որ այդ գործընթացը պատկերացնում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Երբեք չենք ունեցել քննարկում, որ կտրված լինի այս օրակարգից։ Ինչ վերաբերվում է արտապատվիրակմանը, ապա հենց էսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է և չեմ կարծում, որ ՀՀ ինքնիշխանությունն այդտեղ խախտված է, ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է և այլն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հաղորդակցությունների արտապատվիրակման վերաբերյալ շատ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք քննարկումների փուլում են, այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
