«Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի»․ Սյուզի Բադոյան
219
Այսօր, 10:06
Կրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ եկեղեցում սկանդալը՝ ՔՊ պատգամավորի մասնակցությամբ, ահա այս հոգևորականի պատճառով է եղել։ Սեբեոս քահանա Ղալաչյանը մերժել է Նիժնի Նովգորոդի եկեղեցում մկրտել հայ ընտանիքի զավակին՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի քավորությամբ։ Կատեգորիկ հրաժարվել է կատարել արարողությունը, երբ տեսել է Խորանի մոտ կանգնած երբեմնի ձկնգող պատգամավորին։ ՔՊ-ական պատգամավորն իր ընտանիքով ծանր դրության մեջ է ընկել, փորձել է արդարանալ, թե ինքն ու իր վարչապետ Փաշինյանը Կաթողիկոսին չեն ընդունում՝ ինչ ինչ պատճառով, խնդրել ու պահանջել է հարգել հայ ընտանիքին ու եկեղեցական կարգը և արարողությունը ըստ պատշաճի կատարել, փորձել է արդարանալ, թե մի քանի եպիսկոպոս վատն են, բայց ինքն ու Նիկոլը հավատացյալ են, ուստի պետք չէ իրենց քաղաքական թիմին թշնամանքով վերաբերվել, հետո ինչ՝ եկեղեցուն չուլան են ասել, վիրավորել եպիսկոպոսների ու հարձակվել եկեղեցու վրա։ Նաև ըստ աղբյուրի՝ էնտեղից հապճեպ ինչ որ զանգեր է արել քպ-ականը Երևան։ Էդ տհաճ խառնաշփոթի մեջ հոգևոր ճեմարանն այդպես էլ չավարտած Արման Բաբաջանյանի հետ է խոսել, որ իրեն հուշումներ անի, նա էլ դուխ է տվել, թե իրավունք չունի հոգևորականը հրաժարվել մկրտության արարողություն կատարելուց՝ քաղաքական հայացքներով պայմանավորված։ Բայց մեր արժանապատիվ հոգևորականն անդրդվելի է մնացել։ Ստիպված ռուսաստանաբնակ հայ ընտանիքը իր մեծ ու ծախսատար առիթը, սուրբ արարողությունը չտապալելու համար արագ որոշել է փոխել երեխայի մկրտության քավորին։ Ուշադրություն․ Հոգևորականի այս անսպասելի սկանդալային հայտարարությունը չգիտես ինչու կոծկած էր պահում ողջ ՔՊ-ն չորս օր շարունակ։ Հարգելիներս, հայ ընտանիքի զավակի մկրտության արարողությունն իրականացնելուց հրաժարվելը երևի մեղք չէ այդպիսի դեպքերում։ Չէ որ այդ քահանաները ձեռնադրվել են այն եպիսկոպոսների կողմից, որոնց օծել ու նշանակել է թեմական առաջնորդներ Ամենայն Հայոց կաթողիկոսը, 7 տարին մեկ Էջմիածնում եփված ու աշխարհով մեկ բաժանած նույն մյուռոնով էր մկրտելու հայ ձագուկին, որը եփել ու օրհնել է ՔՊ-ի մերժած Ամենայն հայոց կաթողիկոսը ձկնգողը այդքանը չգիտե՞ր։ Իսկ հոգևորականը ՌԴ-ի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվն է։