Կարո Նասիբյանը՝ բուհերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի մասին

«Այս տարվա բուհերի ընդունելության տեղերը կառավարության որոշմամբ կրճատվել էր: Տեղերի թիվը 12.126 էր, որից 2142-ն՝ անվճար, 9984-ը՝ վճարովի: Հայտագրվել էր 16.011 դիմորդ: 3024 հոգի մեկ կամ երկու առարկայից անբավարար գնահատական է ստացել և չի կարող լրացուցիչ մրցույթին մասնակցել: Պայքարելու է ընդամենը 2000 դիմորդ»,- «Հ2»-ի եթերում հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Նա նշել է, որ նրանք, ովքեր մասնակցել են հիմնական փուլի մրցույթին, միավորները չեն բավարարել, չեն հաղթահարել և դուրս են մնացել այդ մրցույթից, բայց երկու առարկայից ստացել են դրական գնահատական, առաջնահերթությամբ մասնակցում են թափուր տեղերի մրցույթներին՝ մրցույթի լրացուցիչ փուլին: «Նրանք քննություն չեն հանձնում, իրենց դրական միավորներով մասնակցում են մրցույթին»,- նշել է Նասիբյանը՝ հավելելով. «Հուլիսի 20-ից մեկնարկել է մրցույթի լրացուցիչ փուլը, մինչև հուլիսի 26-ը հայտագրումն է, իսկ հուլիսի 30-ին անպայման լրացուցիչ փուլի ընդունվածների ցուցակներն ուղարկելու ենք նաև դիմորդին և համապատասխան բուհ, 30-ին արդեն կախելու ենք լրացուցիչ փուլի ընդունվածների ցուցակները»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62206.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98430.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112526.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122924.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131723.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142220.10.2026, 22:48