Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան

«Թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան»․ Վահե Հովհաննիսյան
73
Այսօր, 14:00

«Թոշակառուներին ուրախացրեցիք բյուջեի քննարկման ընթացքում, նախատեսեցիք 1000 դրամով թոշակների բարձրացնում, բայց հետո, որ թաղման գումարները չհանեցիք, թոշակներն էլ չփոխվեցին։ Հիմա մարդիկ հիասթափված են, ասում են՝ նախագծերը կարդում ենք, տեսնում ենք իրենց աշխատավարձերն ինչքանով է բարձրացվում. մեզ համար 1000 դրամ էին նախատեսել՝ էդ էլ չեն ուզում տալ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
«Մենք հայտարարել էինք, որ թաղման նպաստի փողն ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին և Աշխատանքի ու բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չէ ընդունել, հետևաբար այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ, ինչը տրամաբանական է»,- պատասխանեց նախարարը՝ նշելով, որ թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան, բոլոր միջոցները հաշված են։

«Մարդիկ հիասթափված են, ասում են՝ մեզ համար 1000 դրամ էին նախատեսել, էդ էլ չեն ուզում տալ»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին