«Պետք է լինենք Ռուսաստանի հետ․ այլընտրանք չունենք»․ Արա Աբրահամյան

«Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ՝ պատմականորեն լինելով նրա ամենամոտ երկրներից մեկը»,-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, որ ինքը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իրականությունն այլ է, կարծում է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է լինենք Ռուսաստանի հետ, այսօր մենք այլընտրանք չունենք։ Բացի այդ, իրավիճակն այնպիսին չէ, որ մեզ ամենուրեք սպասեն, հրավիրեն, և մենք ընտրենք։ Մեզ ոչ ոք չի հրավիրի, մենք նրանցից ենք հարցնում։ Եվրոմիությունն ասում է՝ այո, իհարկե։ Բայց ինչո՞ւ են նրանք այդպես ասում։ Նույն պատճառով, որ այսօր ուկրաինացիներին փող և զենք են տալիս՝ Ռուսաստանին վնասելու համար։ Փաշինյանին նույն բանն են առաջարկում, բայց նա դա չի հասկանում։ Ես վախենում եմ, որ նա վերջնականապես կոչնչացնի պետությունը», - ասել է Աբրահամյանը։
«Բայց մենք ունենք քաղաքական համաձայնագրեր, փաստաթղթեր, Հայաստանը պատմականորեն Ռուսաստանի ամենամոտ երկրներից մեկն է, ուստի սա Հայաստանի ներքին գործը չէ: Ցավոք, այսօր մենք պետք է պաշտպանենք նաև մեր շահերը Ռուսաստանում», - ասել է Աբրահամյանը՝ շարունակելով․ «Մենք ռուսներ ենք, նույնիսկ եթե մեզանից շատերը, ինչպես ես, ունեն Հայաստանի քաղաքացիություն: Ռուսաստանը մեր հայրենիքն է», - ընդգծեց Աբրահամյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը չունի սփյուռքի հետ կառուցողական աշխատանքի ծրագիր: Միության նախագահը հիշեցրել է, որ նույնիսկ մինչև Փաշինյանի իշխանության գալը ընդունվել են օրենքներ, որոնք զրկել են քաղաքացիներին հանրապետությունից դուրս քվեարկելու իրավունքից: «Ինչ վերաբերում է սփյուռքի վերաբերմունքին Հայաստանում ստեղծված իրավիճակի նկատմամբ, այն վատ է: Նրանք ասում են՝ մենք գնում ենք Եվրոպա, Արևմուտք, Ամերիկա: Եվ ես մի անգամ թվարկեցի 20 պատճառ, թե ինչու պետք է լինենք Ռուսաստանի հետ: Պատերազմից առաջ (2020 թվականին Ղարաբաղում) Փաշինյանը հեռացրեց պրոֆեսիոնալ առաջնորդներին, ամեն ինչ արեց, որպեսզի մենք կորցնենք Ղարաբաղը», - ասել է Աբրահամյանը:
Միության նախագահը աբսուրդ է համարում Փաշինյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցներում շրջանառվող թեզերը՝ Մոսկվայի մեղքի մասին՝ Երևանի բոլոր խնդիրներում. «Նախկինում բնակչության 90-95%-ը ռուսամետ էր, բայց հիմա, ցավոք, ժողովուրդը վախենում է», - ասել է։

«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան
721:00
«Մասիս Մելքոնյանն իրենց պետք էր, այլևս պետք չէ»․ Վահան Հովհաննիսյան
5420:30
«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)
6719:54
«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
7719:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
9118:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
9018:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
14918:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
7317:42