«Այս մեքենան գնել էինք ծառերը լվանալու, ցողելու համար». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի երևանցիներ,
Համաձայն նամակիս պաշտոնական պատասխանի՝ Վերածննդի այգու այս բազմաթիվ այդված, չորացած հասուն ծառերի ու խոտածածկի համար դուք վճարել եք 1մլն 140 հազ դոլարից ավել գումար (438.361.325 դամ)։
Այս մեքենան, որ կանաչապատման «նավապետը» Վարդավառ է նշում, 2021-ին գնել էինք ծառերը լվանալու, ցողելու և թեղիների վարակի հետ պայքարելու համար՝ տերևները պետք է լվացվեին, երբեք բուն նպատակին ծառայելուց չտեսանք։ Միգուցե ուղարկեք այգինե՞ր, խաղ խաղալու փոխարեն՝ Վերածննդի, Կոնսի, Դավլաշենի…
Երրորդ տարին է՝ Վերածննդի այգում «բարեկարգման» ծրագիր է ընթանում և ՀՈԱԿ -ի կողմից ոչ մի հսկողություն, հակառակ դեպքում այս պատկերը չէր լինի…
Որպես կանաչապատման ոլորտին 25-ից ավել տարի ծառայած մարդ, ասում եմ, նման ծավալի հասուն ծառերը չորացումներ, տարբեր ծառատեսակների միաժամանակյա վարակներ, փողոցների երկայնքով զանգվածային հատումներ հետխորհրդային ոչ մի իշխանության շրջանում չի եղել, սա աղետ է, որի համար կյանքով ենք վճարելու…
Երևանը 5 անգամ ավելի պակաս կանաչ ֆոնդ ունի, իսկ այն խամաճիք ծառերը, որ տնկվում են հասուն թեղիների փոխարեն, 0 նշանակություն ունեն։
ChatGPT -ին հարց տվեք, ճիշտ է փոխարինումը՝ «Թեղին, ալբիցիայով, հուդայածառով, գնդաձև կատալպայով, սակուրայով» և այդպես շարունակ։
Գնացեք, ոչնչացրեցիք քաղաքի կանաչ կմախքը։ Սա փորձադաշտ չէ, ծառի տնկին 25 տարուց է ծառ դառնալու, բա մինչև դա՞…
Երբ և ինչ արել եմ, ամենը եղել է հանուն Երևանի և երևանցու»:

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
224Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
52618.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
73917.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74516.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74615.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118507.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133603.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136403.11.2026, 00:36