«Երևան քաղաքը չունի Գլխավոր դենդրոլոգ». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևան քաղաքը չունի Գլխավոր դենդրոլոգ, ինչի մասին բարձրաձայնել եմ նաև ավագանու նիստերին, փաստացի, առանց որևէ վերահսկողության, գործիքային հետազոտության, այսօրվա դեպքն ապացուցեց, որ նաև առանց ծառահատման տոմսերի պատշաճ ապահովման, հարյուրավոր ծառեր հատվեցին բնապահպանական խնդիրներով լեցուն Երևանում։ Փողոցներում նաև առանց ՇՄԱԳ-ի, ստորադասելով ՀՀ օրենքը Երևանի ավագանու 36 որոշմանը։ Փողոցների երկայնքով հարյուրավոր ծառերի փոխարինման ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ կառույցի առօրյա աշխատանք չէ, այլ տասնամյակներ տևող լրջագույն ռիսկերով համակցված միջամտություն Երևանի բնակչության առողջությանը և կյանքին, ինչպես նաև կենսաբազմազանության համար։ Ուստի, պարտավոր էիք ազդեցության գնահատականն անելու, ինչպես նաև հանրային լսումներ, ինչը միջազգային պարտավորություններով ամրագրված է, բայց… Զանգվածային ծառահատումները տեղափոխեցիք քաղաքական դաշտ, առանց գիտակցելու, որ սեփական երեխաներին և ծնողներին եք դրել զոհասեղանին։ Հիշեք, ոչ մի իշխանություն հավերժ չէ: Երևանի և բնակչության առջև մեղք եք գործել, ծանր մեղք:
Ու նման մոտեցումներով, մեր երկրում COP 17-ին են պատրաստվում»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135107.10.2026, 01:06