«Դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տալիս եմ 72 ժամ». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչ կարգի անմեղսունակ անասուն պետք է լինես, որ չկարողանաս ճիշտ ձևակերպել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների խորհուրդն ու ստույգ անվանումները, այն էլ դպրոցական դասագրքում:
Պարզվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԿԳՄՍ-ն ու յուր մինիստր Ժաննան Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը դպրոցական դասագրքերում կարող են անվանել «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր», իսկ 1919 թ. Կոստանդնուպոլսում կանգնեցված ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը ուղղակի կարելի է անվանել «Ցեղասպանության առաջին հուշարձան»:
Այս անմեղսունակները չեն հասկացել, որ ցեղասպանության առիթով կամ դրան նվիրված հուշարձաններ չեն կանգնեցնում: Չնայած ո՞ւմ ու ի՞նչ եմ բացատրում: Յոթ տարի է՝ չեն գտնում ու պատժում թանգարանի անվան տակ իրականացրած փողերի լվացման, գումարների յուրացման ու կոծկման խայտառակ գործողության մասնակիցներին, իսկ դրա մասնակիցներ Հարություն Մարությանն ու Հրանուշ Խառատյանը շարունակում են հանրային հարցազրույցներ տալ:
9-րդ դասարանի պատմության դասագիրքն արդեն գովասանքի է արժանացել մինիստր Ժաննա Անդրեասյանի կողմից, իսկ զոհերի հիշատակը պղծող Նիկոլը դեռ չի հասցրել դրվատանքի խոսք ասել այս դասագրքի կապակցությամբ, որտեղ ոչ ավել, ոչ պակաս չորս լուսանկար ունի «թավշյա կրկեսին» նվիրված բաժնում:
Դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տալիս եմ 72 ժամ՝ դասագրքի հեղինակությունից հրաժարվելու համար: Հակառակ պարագայում այն օրն եմ գցելու, որ ձեր թոռներն էլ ձեր արածի համար ամաչեն...
Շարունակելի»:

Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները
144Երեկ, 17:12
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննության թեստերն ու պատասխանները
27423.06.2026, 16:00
Մաթեմատիկա առարկայի քննության թեստերն ու պատասխանները
39519.06.2026, 16:00
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից (լուսանկար)
41716.06.2026, 18:36
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուների քննության թեստերն ու պատասխանները
43916.06.2026, 15:24
ԵՊՀ-ն Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու մասին հայտարարություն է տարածել
37015.06.2026, 20:00
«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան
44814.06.2026, 00:24
Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
57804.06.2026, 19:06