Զովունիում կրակոցներ արձակողը կին է եղել. մանրամասներ

Օգոստոսի 8-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի 35-րդ փողոցի 1-ին նրբանցքում կրակոցներ էին հնչել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ Քրեական և համայնքային ոստիկանները, ինչպես նաև պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված ու չկրակված 6 պարկուճ փողոցի տարբեր հատվածներում։
Armlur-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Զովունիում հնչած կրակոցներից։
ԸՍտ այդ տեղեկությունների Զովունիում գտնվող հանգստյան եւ արարողությունների համար նախատեսված սրահում հարսանիքի է եղել։ Արդյունքում հարսանիքի մի քանի մասնակիցներ սրահից դուրս են եկել և բակում բարձր խոսել են ու հայհոյել։
Ըստ ականատեսների՝ տարածքում ապրող առանձնատներից մեկի բնակիչը, որը անչափահաս տղա է եղել, դուրս է եկել ու խնդրել, հորդորել է չհայհոյել, քանի որ մայրը քուրը տանն են ու իրենց հայհոյանքները լսում են։
Խնջույքի մասնակիցներին դուր չի եկել դիտողությունը ու սկսել են հակարադձել անչափահաս տղային, որից հետո բանը հասել է անչափահաս տղային մի քանի հարվածներ հասցնելը։
Բնակիչների խոսքով հարվածներ ստացող անչափահաս տղայի մայրը տեսել է, որ խնջույքի մասնակիցները որդուն ծեծում են, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի ատրճանակով օդ է կրակել միջադեպը հանդարտեցնելու նպատակով։
համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
11010:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
186Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
223Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
432Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
669Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
768Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
492Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
31120.07.2026, 23:48