Կրակոցներ և դանակահարություն՝ Վանաձորում

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում Վանաձոր բժշկական կենտրոն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով 1 հոգի և 1 հոգի էլ դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցից։ Քրեական ոստիկանները, պարեկներն ու հետո նրանց միացած համայնքային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արյան նման հետքեր, կրակված պարկուճներ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացածը Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Մովսես Կ.-ն է, իսկ դանակահարվածը՝ Լոռու մարզի բնակիչ, 58-ամյա, ծնված Կարեն Հ.-ն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էին քրեական, համայնքային ոստիկանները և պարեկները, ևս մեկ հոգի՝ ոտքի մասում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
11010:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
186Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
223Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
432Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
669Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
768Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
492Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
31120.07.2026, 23:48