«Անահիտ Ավանեսյանը մանիպուլացնո՞ւմ է, թե՞ նախարարությունում իրեն չեն լսում». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Անահիտ Ավանեսյանը մանիպուլացնո՞ւմ է, թե՞ նախարարությունում իրեն չեն լսում
28․07․2025 թվականին Անահիտ Ավանեսյանը իր ֆեսբուքյան էջով հայտարարեց, որ 2025թ. սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ մինչև 3 ամսվա և մինչև 6 ամսվա համար անհրաժեշտ քանակով: Սակայն 01․08․2025թ e-draft համակարգում տեղադրված նախագծում 6 ամսվա մասին խոսք չկա, ինչպես նաև նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է և դժվար թե սեպտեմբերից գործի։ Նաև հատկանշական է այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նորից առաջ է ընկել կառավարությունից՝ կարո՞ղ է չէ կատռավարությունը, օրինակ, դեմ քվեարկել նախագծին (սա հո իրավաբանություն է), գոնե ձևական մասը պահեք․․․․
Հ․Գ․ Իսկ դուք, սիրելի բժիշկներ, սեպտեմբերի 1-ից ստիպված եք լինելու հիվանդներին բացատրել, որ կառավարության որոշումը դեռ չի ընդունվել և 6 ամսով դեղեր տալ չեք կարող․․․
Հ․Հ․Գ․ Անահիտ Ավանեսյան, Ձեր թիմը Ձեզ ականջալուր չէ, ասում եք 6 ամիս, գրում են 3 ամիս, մի հատ պատժեք»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
13200:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
337Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
29018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
29018.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100813.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
302213.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
198812.08.2026, 23:18