Ողբերգական վթար` Երևանում. վարորդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 67-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Գագիկ Ս.-ի վարած «Volkswagen» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Սամվել Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի և Երևանի բնակիչ 60-ամյա Հակոբ Վ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Իսկ տեղում բժիշկներն արձանագրել են «Mitsubishi»-ի վարորդի մահը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Mitsubishi»-ի վարորդի ինքնազգացողության վատանալը. ավտոմեքենան վարելիս նա հանկարծամահ է եղել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
11010:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
186Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
223Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
432Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
669Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
768Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
492Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
31120.07.2026, 23:48