«Մեկ դրվագ՝ կեղծված գործի քարոզչական հնարքներից». Հովհաննես Խուդոյան
114
Այսօր, 00:36
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը: Եկեք տեսնենք, թե ինչպես էին իրավապահները համատեղ ջանքերով խաբում մեր հասարակությանը: 1. քննչական կոմիտեի առաջին հրապարակումից մի հատված՝ հայտնի «գյուլլելու» կտորը: (կից ձայնագրությունը) Սկսվում է առանց նախաբանի, կոնտեքստը բաց է թողնված: Ձայնի մեջ չկա, բայց տեքստի մեջ քննչականը «պրծավ գնաց» բառերից հետո ավելացրել է «սաղ բնաջնջվում են»: Ձայնի մեջ լսվում է, բայց քննչականը տեքստով չի տալիս «գնդակահարում ես ինչու՞»: Այս արտահայտությունից հետո ձայնագրությունը կտրվում է՝ բաց թողնելով ինչուի պատասխանը: «իրանք էլ ուրախ կլինեն» բառերից հետո ձայնագրությունը կտրվում է, կրկին կոնտեքստը չներկայացնելով: Շարունակվում է «հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք»: Հաջորդիվ կտեսնենք, որ դա այլ օրվա ձայնագրությունից է, կապ չունի նախորդի հետ: 2. Գլխավոր դատախազի միջնորդագիրը Արթուր Սարգսյանի դեմ (կից երկու էջերի նկարները) Խոսվում է խմբերի ձևավորման մասին, ստեղծվում է կոնտեքստ, այնուհետև բազմակետով միտքը կտրվում է՝ իբրև թե վերաբերելի հատվածներն են միայն ներկայացվում: «էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»: Տպավորություն է ստեղծվում, որ երկխոսության ընթացքն է, բայց կտեսնենք, որ մի ծավալուն մաս բաց է թողնված և այդ ու մյուս հատվածը իրար հետ կապ չունեն նաև բովանդակությամբ: Արդեն դատախազի մոտ երևում է քննչականի թաքցրած ինչուի պատասխանը՝ գործել է դավաճանություն պետության դեմ: «իրենք էլ ուրախ կլինեն» արտահայտությունից հետո միտքը կտրվում է, կոնտեքստը չի բացահայտվում: 3. ԱԱԾ-ի սղագրած նյութը (կից երկու նկարները), նաև որի հիման վրա հարուցվել է գործը: Ներկայացված է իբրև ամբողջական երկխոսություն: Այստեղ էլ «էլի, երկրորդ, երրորդ անգամ չեմ ասելու» մտքին առանց բազմակետի հաջորդում է «մարդկանց գիտակցությունը փոխելն է դժվար»: Մինչդեռ կտեսնենք, որ սրանք կտրված հատվածներ են: Իսկ «ուրախ կլինեն» բառերին հաջորդում է պատասխան «սենց պետություն չեն սարքում», բայց ձայնագրության այլ հատվածից է կտրված և նույնիսկ չի նախորդում «ես էդ համակարգի մեջ էդ ամեն ինչը տեսել եմ» մտքին: 4. ձայնագրության վերաբերելի հատվածը ամբողջությամբ (սեղմել գաղտնալսողի նկարի վրա) , որը տրամադրվել է նախաքննության ավարտին: Ըստ իրավապահ և ոչ իրավապահ քարոզիչների «գյուլլելը» վերաբերելի էր գործող իշխանությունների ներկայացուցիչներին, բայց լսեք ձայնագրությունը ամբողջությամբ ու ինքներդ որոշեք, թե ինչի մասին է խոսակցությունը: Սա միայն մեկ դրվագ է կեղծված գործի քարոզչական հնարքներից: Մնացածը՝ հաջորդիվ»: