Ամռանը շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ. ՀՀ ԱՆ

Ամռանը, բարձր ջերմաստիճանի և առատ քրտնարտադրության պայմաններում, շաքարի չարաշահումը կարող է առավել լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ շաքարի չարաշահումը բարձրացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի և ճարպակալման առաջացման ռիսկը: Ճարպակալումն ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոշ տեսակի քաղցկեղների, ինչպես նաև՝ շաքարային դիաբետի առաջացման համար։
Ի՞նչ անել ռիսկը նվազեցնելու համար
Ըմպելիքները կարող են մեծ քանակությամբ շաքար պարունակել, փորձե՛ք սահմանափակել շաքար պարունակող կոմպոտի, գազավորված քաղցր ըմպելիքների, մրգային հյութերի (նույնիսկ 100%), կաթնային քաղցր կոկտեյլների և այլ քաղցր ըմպելիքների օգտագործումը։ Փոխարենը խմե՛ք ավելի շատ ջուր:
Փոխարինե՛ք շաքարով հարուստ մթերքները (թխվածքաբլիթները, վաֆլիները, պաղպաղակները և այլն) թարմ մրգերով: Թխվածքաբլիթներ կամ տորթեր պատրաստելիս օգտագործե՛ք բաղադրատոմսում նշված շաքարի կեսը:
Շաքարի փոխարեն կարելի է օգտագործել վանիլինի, դարչինի, նարնջի կամ կիտրոնի էքստրակտներ։
Փորձե՛ք շաքարավազ չավելացնել թեյի, սուրճի կամ այլ տեսակի ըմպելիքների մեջ:
Ամռանը նախընտրե՛ք ջուրը՝ քաղցր ըմպելիքների փոխարեն. այն կօգնի կանխել ջրազրկումը և պահպանել առողջությունը:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64714.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86410.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104907.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100207.09.2026, 09:24