«Երևանցին ստացավ ևս մեկ ջերմային կղզի»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական բազմամիլիոնանոց նախագիծն է՝ վերջերս բացված Նոր Նորքի կասկադը։ Շոգ Երևանում՝ ահռելի հողային ծածկը փոխվել է եռացող կարծր մակերեսով (միգուցե՞ միլիոնները բետոնում են, ոչ թե կանաչում)։ Անցկացվել է «փայլուն» ոռոգման համակարգ, բայց ինչպես միշտ, տարեց բանվորները կիզիչ արևի տակ, ծանր 100մ խողովակը քաշ տալով՝ «փայլեվանին» կանգնած, ջրցանով ջրում էին, իսկ կանաչապատման աշխատանքների մասով՝ ուղղակի զրո, հետաքրքիր է, իշխանավորների սեփական տարածքներում այս արյունքի համա՞ր են շինարարները աշխատում: Ի դեպ, մեկ ժամից ավել տարածքում էի, գեթ մեկ մարդ չօգտվեց աստիճաններից։ Տասնամյակներ այրվող աղբավայրի համար գումար չկա…
Ի՞նչ ստացավ երևանցին։
Ըստ իս, ԲԵՏՈՆԵ ԱՆԱՊԱՏ, ևս մեկ ջերմային կղզի (Urban Heat Island)…
Առավոտյան սուրճիս ընթացքում կրկին ԱԲ հետ մի փոքր աշխատեցինք՝ գրեցի, ինչ եմ ուզում տնկի և որտեղ, ինչ լուծում տա։ Բացի հիմնականից, արել եմ ևս մի քանիսը՝ բնական ոճով, ջրավազանով, ավելի փոքր և կոկիկ աստիճաններով, ջրային կասկադով և սիրածս կանաչ ցանկապատերով»։



Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135107.10.2026, 01:06