«Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը»․ Վահան Կոստանյան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Վահան Կոստանյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը՝ վերահաստատելով, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրելու և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված վերջին առաջընթացի կապակցությամբ Իրանի շնորհավորանքն ու աջակցությունը:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում՝ համապատասխան վերոնշյալ հռչակագրի տառին և ոգուն: Կառուցողական մթնոլորտում մտքեր են փոխանակվել գործընթացի վերաբերյալ Հայաստանի և Իրանի դիրքորոշումների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել մշտական երկխոսությունը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան շփումներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
5703:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
8001:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
9200:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
8500:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
87Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
96Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
84Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
95Երեկ, 21:54