«ԲԿ-ների տնօրեններ՝ լա՞վ եք․ մարզային առողջապահական կազմակերպություններն օպտիմալացվում են»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարզային առողջապահական համակարգի տապալման հերթական փուլը կամ օպտիմալացում կոմֆորտի համար․
ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառում է նախագիծ, որով Առողջապահության նախարարության ենթակայության մարզային առողջապահական կազմակերպություններն օպտիմալացվում են, ամեն մարզում լինելու է 1 բժշկական կենտրոն։ Հիմնավորվում է՝ «Արդյունավետ կառավարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր մարզում գործող ընկերությունները, բացառությամբ հոգեկան առողջության պահպանման կազմակերպությունների, միաձուլման ձևով վերակազմակերպել՝ արդյունքում ստեղծելով նոր մեկ առողջապահական կազմակերպություն»: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարզում գործող թվով 3 ծննդատների՝ «Մարտունու ծննդատուն», «Աբովյանի ծննդատուն» և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների, բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, ինչպես նաև նշված ընկերությունները ևս միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ներառելով նոր ստեղծվող ընկերության կազմում:
Արդյունքում ունենալու են
1․«Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»
2․«Արմավիր մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»
3․«Արարատի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»
4․«Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»
5․«Լոռու մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».
6․«Տավուշի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».
7․«Կոտայքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».
8․«Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».
9․«Շիրակի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».
10․«Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»:
Այսինքն նախարարությունը իր կոմֆորտի համար կործանում է մարզային առողջապահությունը․
Սիրելի մարզպետներ, շարունակեք լուռ հետևել ․․․․․
Սիրելի ԲԿ-ների տնօրեններ՝ լա՞վ եք
Հ․Գ․ Անահիտ Ավանեսյան, կեցցե»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
12800:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
329Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
28718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
28718.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76215.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100613.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
301613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
198412.08.2026, 23:18