«Ի՜նչ ստոր սուտ». Զախարովան` Մակրոնին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չափազանց կոշտ արձագանք է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությանը, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է կապիտուլյացիա, այլ ոչ թե խաղաղություն: Նա Ֆրանսիայի առաջնորդի խոսքերն անվանել է «ստոր սուտ» և մեղադրել Փարիզին Կիևին աղետի տանելու համար։
«Ի՜նչ ստոր սուտ: Յոթ տարի շարունակ Ռուսաստանն առաջարկում է ներուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորում՝ Մինսկի համաձայնագրերի շրջանակներում», - գրել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ հենց ֆրանսիացի քաղաքական գործիչներն էին «մղում ուկրաինացի վարձկաններին «Մայդաններ» և պետական հեղաշրջումներ կատարել՝ խաթարելով խաղաղությունն ու անվտանգությունը։
Որպես «Փարիզի երեսպաշտության ապացույց»՝ Զախարովան մեջբերել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքերը, որը 2023 թվականին բացահայտ խոստովանել է, որ Մինսկի համաձայնագրերն անհրաժեշտ էին միայն «Ուկրաինային ժամանակ տալու, մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինային իրական կապիտուլյացիան առաջարկել են նրանք, ովքեր տարիներ շարունակ Կիևում սերմանել են «մարտադաշտում հաղթանակի» պատրանքը՝ լավ գիտակցելով, որ դա անհնար է։ Իր ուղերձի վերջում Զախարովան անվանել է այս գործընթացի գլխավոր մեղավորին, առաջին հերթին՝ հենց Մակրոնին»։

Փաշինյանի «Վարչաֆեստի» «մասսովկան» թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել
2420:12
«Վրաստանը դիմադրում է ԵՄ-ի հակաիրանական պատժամիջոցներին»․ Փույա Հոսսեինի
3020:06
«Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են»․ Զախարովա
6719:52
«Հայաստանը շուկայական ապրանք չէ, մեր հայրենիքն է․ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
6518:24
««Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման»․ Սուրեն Սուրենյանց
6418:06
«Էս տեսակը հայության համար գոյաբանական սպառնալիք է»․ Արա Պողոսյան
6817:12
«ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր»․ Արա Պողոսյան
7616:24
«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
15016:18