Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան

«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
80
Երեկ, 23:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արմեն Գրիգորյանը վերցրել է քաղաքական ռեալիզմի որոշակի սկզբունքներ, դրանց ավելացրել աշխարհագրական դետերմինիզմի (տեսություն աշխարհագրության որոշիչ դերի մասին) էլեմենտներ, ու փաթեթավորել ռեգիոնալիզմով (տարածաշրջայնացում), և ահա՝ պատրաստ է մի հոդված, որի մասին մարդիկ զարմացած խոսում են, թե բա տեսա՜ք, ասում է Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին իրատեսական չէ։ Նրանից ոմանք հավանաբար նույնիսկ սկսել են համոզվել, որ ԵՄ-ն Հայաստանից աշխարհագրորեն հեռու է, իսկ ռուսական էներգակիրները մոտ են ու շոշափելի...
ԵՄ-ին շուտափույթ անդամակցելու հնարավորության մասին բազմիցս խոսել ենք, նույնիսկ փորձել բացատրել «տանձ ու խնձորով», որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ ավանտյուրայի մեջ կարող են հայտնվել, բայց դա հեչ, իսկ Արմենի ասածը սկսվեց կայծակնային քննարկման առարկա դառնալ, ենթադրաբար նախկին կարգավիճակի բերումով։
Ուրեմն.
Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից, խաղաղություն հնարավոր է, եթե կա ուժերի հավասարակշռություն, իսկ ուժային հավասարակշռությունը ենթադրում է նաև աշխարհագրական գործոնի հաշվեգրում, դաշնակիցների հետ շահերի այնպիսի համադրում, որպեսզի քո շահերի պաշտպանությունը առաջնահերթություն լինի նաև նրանց համար, ինչը կապահովի քաղաքական և դիվանագիտական հավասարակշռություն և նույնը տնտեսական համագործակցության, էներգետիկ և այլն...
Այսինքն, Արմենի ասածի մեջ ո'չ միայն չկար նորություն, այլև միջազգային հարաբերությունների էլեմենտար թեզեր էին շարադրված, որոնք պետք է իմանա միջազգային հարաբերությունների ցանկացած առնվազն 4-րդ կուրսի ուսանող։
Մի խոսքով՝ լավ է, որ գոնե Արմենը գիտի կամ խոսում է, բայց վատ է՝ որ պաշտոնաթողությունից հետո է խոսում, իսկ պաշտոնավարման ընթացքում մասնակիցը դառնում հայկական դիվանագիտության միջոցով միջազգային հարաբերությունների տարրական գիտելիքների ձևախեղման»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան