Եռակողմ գագաթնաժողովը երաշխավորված չէ Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո. WP

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի եռակողմ հանդիպումը երաշխավորված չէ օգոստոսի 18-ին Վաշինգթոնում կայանալիք՝ Թրամփի և Զելենսկիի հանդիպումից հետո, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային։
CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Զելենսկիի հետ, որին կմասնակցի ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, ով նախկինում վիճաբանել էր Զելենսկիի հետ։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել են նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն։ Միևնույն ժամանակ, Bild-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ մասնավոր, ապա միայն դրանից հետո՝ եվրոպացի առաջնորդների հետ։ «Միացյալ Նահանգները հույս ունի, որ Թրամփի, Պուտինի և Զելենսկի հետ եռակողմ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթվա վերջին, ասում է Սպիտակ տան պաշտոնյան։ Պաշտոնյան, սակայն, զգուշացրել է, որ Սպիտակ տունը չի կարծում, որ երկուշաբթի օրվա հանդիպումը անպայման կհանգեցնի դրան (եռակողմ գագաթնաժողովի - խմբ.)», - գրում է աղբյուրը։

Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3611:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
4911:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00
«Արդյո՞ք անհրաժեշտ է հրաժարվել պատմական փաստաթղթից, որով վերականգնվել է անկախ պետականությունը»․ Արմեն Հովասափյան
5410:54
«Ստորագրվեց աննկատ․ չկար հասարակական ընդվզում, լուռ էին ընդդիմադիրները»․ Կարեն Հեքիմյան
7010:42
«ՄԱԿ-ում խոսել եմ նաև Ադրբեջանի կողմից ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրության մասին»․ Լևոն Քոչարյան
5910:30
«Հայաստանի համար ստեղծված իրավիճակը պահանջում է լուրջ պետական հաշվարկներ»․ Վահան Բաբայան
6510:18