Արսեն Թորոսյանի ընկերը, որը բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվում․ «Ժողովուրդ»
![]() 426 Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ»-ը գրում է. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆինանսական ճգնաժամի շուրջ վեճերը թեժացան այն բանից հետո, երբ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը հրապարակեց կենտրոնի՝ 2024թ․ ֆինանսական աուդիտի տվյալները՝ մատնանշելով միլիարդավոր վարկերի ծանրաբեռնվածությունը։ Նա հարց հղեց նախարարությանը ու վերահսկողական մարմիններին՝ ինչու է ստեղծված իրավիճակը մնում անարձագանք։ Ուշագրավ է, որ Մանուկյանը նախկինում նույնքան ակտիվ չէր, երբ Պետական վերահսկողական ծառայությունը հայտնաբերում էր ուռուցքաբանական հիվանդներից ապօրինի նվիրատվությունների գանձման փաստեր։ Այս փաստը ոչ միայն լույս է սփռում Մանուկյանի կառավարման «ոճի» վրա, այլ նաև հարց է առաջացնում՝ արդյո՞ք մարդը, որը նման մեթոդներով է հարաբերությունները կարգավորում սեփական աշխատակիցների հետ, կարող է ընդդիմադիր դաշտում դիրքավորվել, բարերար Սամվել Կարապետյանի թիմ փորձել մտնել: Ի դեպ, բժշկի քիթ կոտրող Նարեկ Մանուկյանը ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ընկերն է, և այդ արարքը թույլ է տվել Թորոսյանի ղեկավարման տարիներին»: |

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
285Երեկ, 14:36
«Սրանք «բարեփոխված» առողջապահության թվերն են»․ Անուշ Պողոսյան
59806.02.2026, 14:06
«Առողջապահությունը փորձարարական հարթակ չէ»․ Անուշ Պողոսյան
80004.02.2026, 17:06
«Հիվանդանոցներում պառկելու տեղ չկա»․ Գեմաֆին Գասպարյան
89004.02.2026, 15:12
Իսպանիայում առաջին անգամ դեմքի փոխպատվաստում է կատարվել դոնորի էվթանազիայից հետո
258804.02.2026, 00:07
«Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի ձեր կարգավիճակը». Անահիտ Ավանեսյան
82103.02.2026, 15:48
«ՀՀ առողջապահական համակարգը վաղուց դադարել է կապ ունենալ առողջապահության հետ». Վարդուհի Սարգսյան
63903.02.2026, 13:36
«Բժիշկները զննել են տղամարդկանց՝ նրանք ընդամենը ալկոհոլի ազդեցության տակ են եղել». Մարիամ Ծատրյան
66503.02.2026, 11:54
