10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները․ «Ժողովուրդ»
![]() 610 Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի մարզային առողջապահական համակարգը կանգնած է հերթական «օպտիմալացման» շեմին։ Մարզային ենթակայության հիվանդանոցները մարզպետներից վերցրած և իր կառավարմանը ենթարկած նախարարը հիմա էլ նոր մեգատնօրեններ է ուզում: Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա կունենանք 10 մարզային բժշկական կենտրոն, որոնք գրեթե լիովին կախված կլինեն նախարարության որոշումներից․ Այսինքն՝ բազմամյա պատմություն ունեցող մարզային հիվանդանոցներն ու ծննդատները դադարելու են որպես ինքնուրույն կառույցներ գործելուց։ Ո՞ւմ համար է այս «օպտիմալացումը»․ Առողջապահության նախարարությունը փորձում է այն ներկայացնել որպես կառավարման արդյունավետության բարձրացում, բայց իրականում հարց է առաջանում․ արդյո՞ք այս քայլը լուծելու է հիվանդների խնդիրները, թե՞ պարզապես նպաստելու է նախարարության համար ավելի «հարմար» համակարգ ստեղծելուն։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ հարցն առավել վտանգավոր է հատկապես ծննդօգնության ոլորտում․ օրինակ՝ եթե Մարտունու կամ Աբովյանի ծննդատները լուծարվեն և միաձուլվեն «մարզային կենտրոնին», ապա ո՞վ է պատասխան տալու այն կանանց ու նորածինների համար, որոնց կյանքը կախված է ժամերի և երբեմն րոպեների ընթացքում հասանելիք բուժօգնությունից։ Իսկ խոշորացումը բերելու է «խոշոր անպատասխանատվության»: Ըստ Պողոսյանի՝ օպտիմալացման նախաձեռնությունը հիշեցնում է ոչ թե առողջապահության իրական բարեփոխում, այլ վարչական վերահսկողության ամրապնդման հերթական փորձ։ Մարզային բնակչության համար սա հավասարազոր է բժշկական ծառայությունների մատչելիության կրճատմանն ու անորոշության խորացմանը։ Բժիշկները և համայնքներն արդեն մտահոգված են․ մարզպետարանները շարունակում են լռել, հիվանդանոցների տնօրենները՝ վախվորած հետևել գործընթացին։ Իսկ նախարարությունը շարունակում է ապահովել սեփական կոմֆորտը՝ համակարգը կենտրոնացնելով Երևանի մակարդակում։ |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
52816.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
52716.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
159915.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
63215.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
44614.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
60313.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
88110.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
89709.04.2026, 10:24
