«Շոգի պայմաններում դեղորայքի սխալ պահպանումը կարող է փոխել դրա արդյունավետությունը». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շոգի պայմաններում դեղորայքի սխալ պահպանումը կարող է փոխել դեղերի արդյունավետությունն ու անվտանգությունը։ Այս առումով կարևոր է հետևել նշված պայմաններին՝
• Պահեք դեղորայքը սառը և չոր վայրում (15–25°C)։
• Մի թողեք մեքենայի մեջ կամ արևի տակ։
• Մի սառեցրեք, եթե դրա համար չկա հատուկ ցուցում։
• Ճանապարհորդելիս օգտագործեք ջերմամեկուսիչ պայուսակ։
Դեղորայքի սխալ պահպանման հետ կապված խնդիրներից աշխարհում տուժում է հիվանդների մոտ 5%-ը։ Միայն ԱՄՆ-ում տարեկան 1.3 միլիոն մարդ տուժում է դեղորայքային սխալներից։ Հիվանդանոցներում միջինը բաժին է ընկնում 6.5 սխալ 100 հիվանդի հաշվով։ Դեղորայքային սխալներն աշխարհում կազմում են առողջապահական ծախսերի շուրջ 1%-ը։ Պատահական թունավորումներից մահացությունը կազմում է մեր հանրապետությունում ըստ պաշտոնական վիճակագրության կազմում են 0.5–0.7 դեպք/100,000 բնակչի հաշվարկով։
Բարձր ջերմաստիճանի ազդեցությանն ավելի զգայուն են ինսուլինը և հակաշաքարային դեղերը, այսպես օրինակ՝ ինսուլինը >30°C-ում արագ քայքայվում է և կարող է դառնալ անարդյունավետ կամ առաջացնել անկանխատեսելի ազդեցություններ։ Ջերմազգայուն են հոգեմետ և նյարդաբանական դեղերը, նաև քսուքները (օր․՝ հորմոնալ քսուքներ), որոնք շոգին հալչում են, ակտիվ նյութի խտությունը փոխվում է, աչքի կաթիլները, հակաբիոտիկները՝ հատկապես սուսպենզիաները շոգին պղտորվում են և դառնում անարդյունավետ։
Ախտանշաններ, որոնք կարող են մատնանշել թունավորումը՝ սրտխառնոց, փսխում, սրտխփոց կամ ճնշման անկում, թուլություն, գլխապտույտ, ավելացած քրտնարտադրություն կամ դրա բացակայություն, անուշադրություն, ցնցումներ:
Այս խնդիրների կանխարգելման առումով կարևոր է պահպանել դեղերը ըստ ցուցումների՝ (15–25°C կամ +2–8°C սառնարանում), դեղ ընդունող հիվանդներին խորհուրդ տալ խմել բավարար հեղուկ, անհասկանալի ախտանշանների դեպքում դեղի ընդունումը դադարեցնել և դիմել բժշկին։
Եվս մեկ կարևոր խնդիր է երեխաներից հեռու դեղորայքի պահպանումը: Երեխաների մոտ պատահական դեղորայքային թունավորումները հաճախ են լինում դրանց հասանելիության և գրավիչ գույնի հետ կապված։ Խորհուրդներ՝
• Պահել բարձր և փակ վայրում։
• Օգտագործել փակվող դեղատուփ։
• Մի պահեք դեղերը պայուսակում կամ սեղանի վրա։
• Պահպանեք արտադրողի փաթեթավորմամբ։
• Ժամկետանց դեղերը դեն նետեք։
• Բացատրեք երեխային, որ դեղը «հատուկ ուտելիք» չէ։
Վթարային դեպքերում՝ անմիջապես զանգահարեք շտապ օգնություն»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64714.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86410.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104907.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100207.09.2026, 09:24