«ՀՀ-ում մանկական վնասվածքների 77%-ը տեղի են ունեցել կենցաղային պայմաններում»․ ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում արձանագրված մանկական վնասվածքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դեպքերի մեծ մասը՝ շուրջ 77%, տեղի են ունեցել կենցաղային պայմաններում և շուրջ 33%-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։
Մանկական վնասվածքների հիմնական պատճառներն են՝ վայր ընկնելը և շարժական միջոցների (հեծանիվ, սքեյթբորդ, ինքնագլոր, հովերբորդ, ռոլիկներ, սկուտեր և այլն) օգտագործումից առաջացած վնասվածքները։
ԱՀԿ տվյալներով՝ վնասվածքները, այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից, երեխաների հաշմանդամության և մահվան առաջատար պատճառներից են աշխարհում։
Ինչպես կանխել ու պաշտպանել երեխաներին՝
? ստեղծել ապահով միջավայր երեխաների համար, վտանգավոր վայրերում տեղադրել անվտանգության ճաղեր, և չթողնել երեխաներին առանց հսկողության,
? ապահովել տանը երեխայի անվտանգությունը էլեկտրականությունից, սուր, կտրող-ծակող առարկաները, թունաքիմիկատները, դեղերը, մաքրող միջոցները հեռու պահել երեխաներից,
? երեխային ուսուցանել՝ շարժական միջոցներ օգտագործելիս ինչպես խուսափել վնասվածքներից, մասնավորապես՝ կրել պաշտպանիչ հանդերձանք՝ սաղավարտ, ծնկակալներ, արմնկակալներ,
? հեծանիվի առջևի մասում ապահովել լապտերի, նաև առջևի, հետևի մասերում և անիվների վրա՝ անդրադարձիչների առկայություն,
? ակտիվ խաղերի համար ընտրել անվտանգ տարածքներ՝ հեռու մեքենաների երթևեկությունից,
? նախադպրոցական տարիքից սովորեցնել ճանապարհատրանսպորտային անվտանգության կանոնները (ճիշտ անցնել փողոցը և այլն),
? բացառել ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը, տրանսպորտային միջոց վարելիս չպատասխանել հեռախոսազանգերի և չգրել հաղորդագրություններ,
? մեքենայի մեջ երեխաներին նստեցնել տարիքին համապատասխան մանկական նստատեղերում, 7 տարեկանից բարձր տարիքում ամրագոտիներ կապել՝ անգամ ամենակարճ տարածության դեպքում,
? երեխաներին ճանապարհներին նկատելի դարձնելու համար հագցնել սպիտակ, վառ գույնի կամ անդրադարձնող տարրեր պարունակող կտորից հագուստ (օրինակ՝ հագուստին ամրացված անդրադարձնող զոլեր կամ ուսապարկ):
Սիրելի՛ ծնողներ, ստեղծե՛ք ապահով միջավայր ձեր երեխաների համար՝ պաշտպանելով նրանց անվտանգությունը և կանխելով անցանկալի դեպքերը»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64714.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86410.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104907.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100207.09.2026, 09:24