«Պուտինն ու Թրամփը եվրոպական անվտանգության համակարգն են քննարկում՝ փուլային տրամաբանությամբ»․ Հակոբ Բադալյան
![]() 249 Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ., 17:48 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է, որպեսզի Ուկրաինայի անվտանգությունը հավասարապես երաշխավորվի այնպիսի երկրների մասնակցությամբ, ինչպիսիք ԱՄՆ, Չինաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են: Փաստացի, Լավրովը մատնացույց է արել ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ երկրներից չորսին: Հինգերորդը Ռուսաստանն է: Լավրովը հայտարարել է նաև, որ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համակարգը առանց Ռուսաստանի՝ անիմաստ է: Արդյո՞ք Լավրովի մատնանշած համակարգը քննարկվել է Ալյասկայի հանդիպմանը: Դրանից հետո Թրամպը խոսում է երաշխիքների մասին, քննարկում հարցը եվրոպացիների հետ, թեև դետալները հայտնի չեն: Բայց դժվար է այս դեպքում չհամաձայնել Լավրովի հետ, որ այդ հարցերը քննարկել առանց Ռուսաստանի, կլինի անհեռանկար: Միաժամանակ նաև հասկանալի է, որ ասելով Ուկրաինայի անվտանգության համակարգ, այդ թեման քննարկող կենտրոնները իհարկե նկատի ունեն եվրոպական անվտանգության նոր համակարգն ընդհանրապես: Սպիտակ տանը Թրամպի հետ հանդիպմանը այդ մասին բաց տեքստով էին խոսում է Բրիտանիայի վարչապետ Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Հարցը այստեղ սակայն այն չէ, որ նրանք հորդորում են անվտանգությունը դիտարկել եվրոպական շրջանակով, այլ ոչ միայն ուկրաինական: Հարցն այն է, որ նրանք թերևս մտահոգ են, որ եվրոպական անվտանգության նոր համակարգի առնչությամբ կարող է ձևավորվել Թրամպ-Պուտին ընդհանուր մոտեցում, որը պարզապես քայլ առ քայլ պարտադրվի Եվրոպային, այն բանից հետո, երբ ինչ-որ հանգուցալուծումներ գտնվեն Ուկրաինայում: Ուկրաինայի պատերազմ այսօր այդ իմաստով Եվրոպայի համար սուբյեկտության ռեսուրս է: Եթե ուկրաինական հարցում լինի որևէ հանգուցալուծում, ապա հետո եվրոպական համակարգի ավելի լայն հարցում եվրոպացի դերակատարների սուբյեկտությունը կնվազի զգալի: Եթե պայմանական բնութագրեմ, ապա ըստ իս հարցը հետևյալն է: Պուտինն ու Թրամփը եվրոպական անվտանգության համակարգն են քննարկում ու համաձայնեցնում, բայց փուլային տրամաբանությամբ՝ նախ ուկրաինական կարգավորում, հետո նոր եվրոպական համակարգ: Եվրոպացիներին այս փուլային տրամաբանությունը չի բավարարում, հենց նշածս պատճառով՝ եթե Ուկրաինայում լինի շատ, թե քիչ ժամանակ ենթադրող հանգուցալուծում, ապա դրանից հետո եվրոպական դերակատարների, մասնավորապես արևմտաեվրոպական դերակատարների կշիռը կարող է նվազել էապես, երբ կգա արդեն եվրոպական համակարգի փուլը: Թերևս այդ պատճառով, իմ տպավորությամբ, նրանք ուկրաինական հարցում փորձում են պնդել փաթեթային պայմանավորվածությունների մասին»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
