«Հանրագումարի են բերվել ՀՀ-ում ու Բելառուսում քննարկված թեմաները»․ Հակոբ Բադալյան
![]() 121 Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ., 16:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Տեղի է ունեցել Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույց: Պուտինն իրազեկել է Ալյասկայի մասին, քննարկել են երկկողմ հարցեր, նաեւ իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ, եւ իրադրությունը Հարավային Կովկասում: Միանգամից նկատենք, որ հեռախոսազրույցը կայանում է Փեզեշքիանի՝ Հայաստան և այստեղից էլ Բելառուս այցից հետո: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանում ու Բելառուսում քննարկվել են թեմաներ, որոնք կարող էին հանրագումարի բերվել արդեն Պուտինի հետ հեռախոսազրույցում: Ըստ էության, այդ մասին ավելի առարկայական խոսակցությունն ըստ ամենայնի սպասվում է Չինաստանում, որտեղ ինչպես արդեն հայտնել եմ, օգոստոսին31-ից սեպտեմբերի 1-ին կայանալու է Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովը: Ես արդեն մի քանի մեկնաբանություն եմ արել այդ առնչությամբ, որ գագաթնաժողովից առաջ ակնհայտորեն տեղի են ունենում առանցքային դերակատարների բավականին դինամիկ շփումներ, ինչը թույլ է տալիս մտածել, որ նախապատրաստվում կամ մշակվում է քաղաքական համաձայնություն, որը կդրվի Շանհայի սեղանին: Ամենեւին այսպես ասած պարտադիր չէ, որ դա լինի գագաթնաժողովի հրապարակային սեղանին: Բավականին հավանական է, որ կլինեն այսպես ասած ոչ հրապարակային քննարկումներ ՇԳԿ առանցքային դերակատար քառյակի շրջանակում՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան և Հնդկաստան: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
