«Սևանա լիճը կրկին ծաղկել է». Այսեր Ղազարյան

Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սևանա լիճը կրկին ծաղկել է ( նկարում Սևանա լճի վիճակն է 30.08.2025թ-ի դրությամբ).
1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։
Մեր գեղեցկուհուն շարունակում են գերշահագործել, աղտոտել բոլոր հնարավոր ձևերով, միջազգային ծրագրերով (մասնավորապես EU4Sevan ծրագիր՝ բյուջեն 5,7 միլիոն եվրո, խորոշ գումարներ վատնել, «լվանալ» Սևանի փրկության ծրագրերի անվան տակ, իսկ ամենավատ օրերը դեռ առջևում են.. Սևանա լիճը նորից ծաղկել է, իսկ ինչով են զբաղված պատասխանատունները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «գիտնականների» և «անկախ փորձագետների» հետ միասին... այո, իհարկե, իմիտացիայով, իհարկե, չմոռանալով ձեռքի հետ միջազգային ֆինանսական միջոցներ մուրալ Սևանա լճի փրկության պատրվագով.., և հիմա արդեն կարելի է փաստել. որ 2018-2019թթ. մինչ օրս պետական, միջազգային միջոցները, և ամենակարևորը՝ լճի համար այդքան կարևոր ժամանակը վատնվել են, մի խոսքով «коту под хвост»: Օրինակի համար EU4Sevan ծրագրի շրջանակներում «մշակված» ««ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊՈԱԿ-ի կառավարման պլանը և մյուս «փաստաթղթերը» ամբողջությամբ ի ցույց են դնում այս ոլորտում տիրող խայտառակ վիճակը և լճի նկատմամբ վերաբերմունքը, ի՞նչ կենսաբազմազանություն, ի՞նչ COP 1... Այստեղ չեմ անդրադառնալու այդ փաստաթղթերում տեղ գտած խայտառակ սխալների, անհիմն պնդումների, պլանավորված գործողություննրի, միջոցառումների վրա, և թե ինչ է այդ ամենը նշանակում Սևանա լճի համար... Ուղղակի մի հարց եմ տալիս. իսկ դու գիտե՞ք, որ Սևանա լիճը (համաձայն վերոնշյալ փաստաթղթի) գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում... բա, իսկ ես չգիտես ինչու մինչ օրս համոզված էի, որ Տավուշի մարզն է ՀՀ-ի այդ հատվածում, այլ ոչ թե Գեղարքունիկի մարզը...
Անգրագետ լինելուց զատ, կեղծ եք ու անսիրտ... անկախ պետություն ու հայրենիք ունենալու իրավունքը պետք է վաստակել, պետք է արժանի լինել...»:

Բեզոարյան այծերի հաշվառում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
21200:54
«Շինարարական ընկերությունը տուգանվել է, քանդման աշխատանքներ են իրականացվում». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
44619.07.2026, 23:12
«Ո՞ւմ թույլտվությամբ է իրականացվում «կանաչ գոտու վերացման» գործընթացը»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
85317.07.2026, 10:36
«Ստեփանավանի մերձակայքում ոսկու հանքի շահագործել-չշահագործելը պետք է կախված լինի համայնքի դիրքորոշումից». Արտակ Հարությունյան
90916.07.2026, 21:18
«Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
86816.07.2026, 10:06
ՇՄՆ-ն հորդորում է զերծ մնալ բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց
83714.07.2026, 19:42
«Սա խուլիգանություն է»․ Սիլվա Ադամյան (տեսանյութ)
65514.07.2026, 13:18
Արջը մտել է ԱՄՆ ռազմաբազայի տարածքում գտնվող առևտրի կենտրոն (տեսանյութ)
411610.07.2026, 13:40