Երեխաների համար պետպատվերի գումար չկա. «Ժողովուրդ»
![]()  520  Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ.,  09:00 «Ժողովուրդ»-ը գրում է. «Պետական համակարգում օրը մեկ օրենք գրող և հաստատող պաշտոնյաներից մեկը երեկ Ազգային ժողովում հաստատեց, որ թողարկված օրենքների հետևողականությունը և դրանց մասին տեղեկատվության տիրապետումը զրոյական մակարդակում է։ Մանավազյանը, չցանկանալով փոխնախարարին վատ դրության մեջ դնել, փորձում էր չընդգծել նրա անտեղյակությունը և շրջանցում է հարցը, ինչը չընդունեց ՔՊ-ական Էդգար Հակոբյանը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ազգականը փոխնախարարին սեփական օրինակով ներկայացրեց, թե ինչ խնդիրներ կան պետպատվերի տրամադրման վերաբերյալ։ Իմ 5 տարեկան տղային մեկ ամիս առաջ վիրահատել էին արտերկրում։ Հետո հրատապ խնդիր կար կոտրվածքի հետ կապված, բժշկական միջամտություն էր պետք, բարդություն էր տվել։ Մի խոսքով՝ հիվանդանոցում ասել են՝ պետպատվեր չկա։ Ես հնարավորություն ունեի այդ վճարը կատարելու, արեցի, բայց կարծում եմ, որ խնդիր կա։ Սոցիալապես անապահով խավի մեր հայրենակիցները այդ դեպքում չգիտեմ՝ ինչ պետք է անեն։ Ինձ ասացին՝ պետք է հերթագրվեք, բայց բժիշկն ասաց, որ հրատապ է, անմիջապես է պետք միջամտություն իրականացնել, ու եթե հերթ պահեի, մոտ մեկ ամսից մեր հերթը կհասներ, ինչը, կարծում եմ, նորմալ չէ»,- եզրափակեց Հակոբյանը։ Հակոբյանը պնդեց՝ անձամբ ինքն է բժիշկների հետ խոսել, բժիշկն ասել է, որ անցած երկուշաբթի օրվանից էլ պետպատվեր չկա: Նա անգամ պատրաստակամություն հայտնեց, որ կարող է տալ բուժհաստատության և բժշկի համարը։ Փոխնախարարը կրկին արդարացավ՝ մեղքը բուժհաստատության վրա բարդելով կամ նշելով. «Ես հնարավոր է լիարժեք տեղեկացված չեմ, որովհետև այստեղ գալուց առաջ ես տեղեկացված չեմ եղել այդ հարցերից»: Այնինչ հենց առնվազն այդտեղ գալուց առաջ պետք էր տեղեկանալ։ Իսկ անտեղյակ պաշտոնյաներին նորմալ երկրում հեռացնում են աշխատանքից անմիջապես: «Որոշ միջոցառումների մասով է, որ հերթագրում ունենք։ Պետպատվերի տրամադրումը չի ավարտվել, այլ հերթագրումով է իրականացվում։ Պայմանավորված է այլ միջոցառումներով նախատեսված գումարների սահմանաչափերի սպառմամբ։ Այսինքն՝ սահմանաչափեր ենք դնում միջոցառման համար յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, թե տվյալ ամիս այդ միջոցառումով որքան դեպքեր կարող ենք սպասարկել։ Երբ սահմանաչափը սպառվում է, հերթագրման համակարգն է աշխատում»,- նշեց Խարազյանը՝ «ավարտվել» և «սպառել» բառերի խաղով, որից էությունը չի փոխվում: Սպառման պատճառն էլ, պարզվում է, դիմելիության քանակն է եղել. շատ են դիմել, և 8-րդ ամսում արդեն սպառվել են, օրինակ, անչափահասներին տրամադրվող պետպատվերները: «Երեխաների մասով՝ միայն վերականգնողական, իսկ մեծերի մասով դժվարամատչելի կանխորոշիչ հետազոտությունների համար սահմանաչափը սպառվել է, այժմ մենք աշխատում ենք, որ հասկանանք հերթագրման ծավալները, այսինքն՝ պահանջվող հետազոտությունների ծավալները որքան են կազմում մինչեւ տարեվերջ, ինչ հերթագրման ծավալ ունենք, եւ այդ գումարի շրջանակում դիմենք Կառավարությանը։ Եթե Կառավարությունն աջակցի, այդ փողերը լրացուցիչ տրամադրի, պետպատվերի հարցը կկարգավորենք»,- փոխանցեց Խարազյանը։ Խարազյանը թվային տվյալներ չկարողացավ տալ, քանի որ ձեռքի տակ թվեր չկային, իսկ կառույցում հոսանք չկար: ՀԷՑ-ով Կառավարությունն է զբաղվում. պետական կառույցում լույս չկա»։  | 

«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության»․ ԱՆ
58202.11.2025, 16:54
«Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ խոսույթը չի համապատասխանում պետբյուջեի թվերին»․ Ծաղիկ Վարդանյան
52631.10.2025, 02:06
«Մեր ծերերը կուրանում են ոչ թե տարիքից, այլ պետության և հասարակության անօգնականությունից»․ Հրայր Կամենդատյան
76730.10.2025, 18:30
Սկանդալային ձայնագրություններով հայտնի Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը կա՛մ անտեղյակ է, կա՛մ ստում է (լուսանկար, տեսանյութ)
112329.10.2025, 11:30
«Աշունը առողջության ամրապնդման ու հոգեբանական կայունության եղանակ է»․ Արմեն Մուրադյան
60727.10.2025, 17:42
«Ինսուլտով հիվանդ թոշակառուն ամեն ամիս դեղերի ու բուժման վրա ծախսում է մոտ 70 հազար դրամ»․ Հրայր Կամենդատյան
75425.10.2025, 13:30
«70 տարեկանը կարող է ուզենա սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալ, բայց երեխայի շահը պիտի հաշվի առնենք»․ Հռիփսիմե Հունանյան (տեսանյութ)
89622.10.2025, 13:42
«Քաղաքացին շարունակում է խմել այն ջուրը, որի որակը ոչ ոք չի երաշխավորում»․ Անուշ Պողոսյան
65916.10.2025, 15:36
