«Նորաբաց պոլիկլինիկայում բոլորը ոտքի վրա կանգնած ժամերով սպասում են». Գայանե Ղազարյան

Օգտատեր Գայանե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ 7 տարի սպասեցինք Աշտարակի պոլիկլինիկայի նոր շենքի կառուցմանը։ 7 տարի բժիշկները նստեցին անպատկերացնելի բուդկաներում ու 7 տարի երեխեքը մեծացան ամենահակամարդկային բուժսպասարկման պայմաններում։
Մոտ մի շաբաթ առաջ բացվեց նոր շենքը։
Ու սա հիվանդների սպասելու համար պայմաններն են։ Բոլորը ոտքի վրա կանգնած ժամերով սպասում են։ Ազատ միջանցքներում, ընդարձակ ընդունարանում ՄԵԿ ՀԱՏԻԿ նստարան, աթոռ չկա։ Հատուկ մարդասիրական միջամտությամբ երկու աթոռ ա հանված սենյակներից, որոնց նստած են երկու ծեր։
Իսկ կինը, որի դեմքը չեմ նկարել, մեկ ժամ ոտքի վրա կանգնած սպասում էր, ու անվերջ անիծում նրա ծակ գլուխը, որը պոլիկլինիկա այցելողներին սպարտացի ա պատկերացրել։
Նորից եմ կրկնում, սա պոլիկլինիկա ա, որտեղ մարդն առողջ վիճակում չի այցելում։
Ինչի՞ ա Հայաստանում ամեն ինչ թարս արվում»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34417.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64714.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86410.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104907.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100207.09.2026, 09:24