Սամվել Խարազյանի ունեցվածքը. ինչպես նա ձախողեց «պետպատվերները»․ «Ժողովուրդ»
![]() 720 Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Պետպատվերն ավարտվել է, հերթագրվեք» նախադասությունը գրեթե ամեն տարի՝ տարվա կեսին, լսում են պետպատվերի աջակցության համար դիմած ՀՀ քաղաքացիները։ Սամվել Խարազյանը, համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի եւ ծախսերի հայտարարագրի, ունի 9 անշարժ գույք՝ 1 այգետնակ, 2 հողամաս, 2 ավտոտնակ, 4 բնակարան։ Այսպիսին է Խարազյանի համեստ ունեցվածքը։ Նա գույքերը ձեռք է բերել 2017, 2020, 2022 թվականներին Երեւանում եւ Աբովյան քաղաքում։ Խարազյանը նշել է, որ այգետնակը ձեռք է բերվել 2024 թվականին, սակայն այդ մասին հայտարարատու տարում «ձեռք բերված գույքեր»-ի բաժնում նշված չէ։ Ինչպես եւ ինչ արժեքով է գնել այգետնակը՝ հարցական է։ Սամվել Խարազյանը 2022 թվականին գնել է հենց նույն թվականի արտադրության MG ավտոմոբիլ։ Սամվել Խարազյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 230 հազար դրամ, 800 ԱՄՆ դոլար, 3,2 հազար եվրո։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 23 մլն 318 հազար դրամ։ Եկամուտներից 4 մլն 584 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է առողջապահության նախարարությունից։ «Որպես այլ եկամուտ» գումարներ են հայտարարագրվել այլ բանկերից՝ «Էվոկա» բանկից, «Ակբա» բանկ ԲԲԸ-ից։ Սամվել Խարազյանը շահաբաժին է ստացել նաեւ «Ակբա» բանկ ԲԲԸ-ից։ Վարձակալության դիմաց Խարազյանը եւս գումար է ստացել՝ 486 հազար դրամ «Փիլլարս» ՍՊԸ-ից, 790 հազար՝ Առաքելյան Ռուզաննայից, 966 հազար դրամ՝ Գեւորգյան Անահիտից։ 80 հազար 200 դրամը Խարազյանը ստացել է ֆինանսների նախարարությունից»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
52816.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
52716.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
159915.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
63215.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
44614.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
60313.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
88110.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
89709.04.2026, 10:24
