Ջինսով գնացել է քննության՝ կտրել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթի տապալումից հետո հիվանդանոցի աշխատակազմում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Առանց այն էլ Նարեկ Զեյնալյանի՝ տնօրենի ԺՊ նշանակվելուց հետո մի քանի ամիս է՝ հիվանդանոցում անտերության վիճակ է:
Զեյնալյանը չի թաքցրել, որ դեռ օդից կախված վիճակում է․ երբ լինի նշանակումը, այն ժամանակ էլ ընթացք կտա ԲԿ-ի խնդիրների լուծմանը՝ սարքավորումների, բժշկական ապարատների ձեռքբերում եւ այլն։
Փաստորեն, նա ի սկզբանե վստահ չի եղել, որ կնշանակվի, եւ կանխատեսել է, որ իրեն քցելու են, ուստի գնումների գործընթացին մոտ չի գնացել։ Մեզ ասացին նաեւ, որ իրականում հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանին ցածր է գնահատել բանավոր փուլում (մոտ 88,9 միավոր, անցողիկը 90-ն է)՝ ելնելով ոչ թե նրա պատասխաններից, այլ արտաքին տեսքից։
Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանը քննության է գնացել ազատ ոճի հագուստով՝ ջինսով, վերնաշապիկի վերեւի կոճակները բաց, իսկ իր մրցակից Նարեկ Վանեսյանը եղել է կոստյում-շալվարով»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24