«Ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն». Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն և շուտով պետք է վիրահատվի։ Նա այս մասին ասել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում։
«Ես պետք է ճշմարտությունն ասեմ և քաջալերեմ նրանց, ովքեր նույն ճշմարտության միջով են անցնում։ ...Այս շաբաթ ինձ մոտ ախտորոշվել է սարսափելի, լուրջ հիվանդություն։ Վաղը իմ այստեղն են վիրահատելու՝ այս շքանշանի տակ», - ասել է նա՝ մատնացույց անելով արքայադուստր Օլգայի եկեղեցական շքանշանը, որը նրան մեկ օր առաջ շնորհել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Սիմոնյանը նշել է, որ չնայած առողջական վիճակին՝ ինքը եթեր է դուրս եկել՝ աջակցելու այն ընտանիքներին, որոնց սիրելիները ներկայում ռազմաճակատում են։
Նա նաև հիշեցրել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, արդեն 9 ամիս է՝ կոմայի մեջ է։ «Ինչպես ասում ենք Ռուսաստանում՝ երբ դժվարություն է լինում, բացեք դարպասները։ Մեր տան դարպասները ոչ միայն չեն կողպվում, այլև, իմ կարծիքով, արդեն քշվել են այս ճակատագրի քամուց», - հավելել է Սիմոնյանը։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
2801:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
4800:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
56Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
79Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
82Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
85Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
77Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
92Երեկ, 17:54