«Ի՞նչ իրավական փաստաթղթերի հիման վրա եք պնդում, որ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 271 Չորեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2025 թ., 20:54 «Պարո՛ն Փաշինյան, ոչ մի ադրբեջանցի չի ասել՝ այստեղ հայկական տարածքներ կան, բայց դուք ասում եք՝ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ։ Ի՞նչ իրավական փաստաթղթերի հիման վրա եք պնդում, որ ՀՀ-ում կան ադրբեջանական տարածքներ»,- ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գառնիկ Դանիելյանն այս հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Դա արձանագրում եմ ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված, ՀՀ-ի և Ադրբեջանի՝ երկար վերնագրով սահմանազատման հանձնաժողովի համատեղ կանոնակարգի վրա հիմնվելով, որտեղ ասվում է, որ սահմանազատման բազային սկզբունքը Ալմաթիի հռչակագիրն է․․․ Եթե վստահություն լիներ, և վստահ լինեինք, էլ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն չէր լինի, բանավոր կխոսեինք, ձեռք ձեռքի կտայինք, հաջող կանեինք: Այս թուղթը ստորագրվել է նրա համար, որ չկա վստահություն: Այդ ինչո՞ւ է ձեզ թվում, որ Հայաստանում հնչում են միայն հայտարարություններ, որ հաճո են Ադրբեջանի ականջին, ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ-ում հնչում են միայն տերմիններ, որոնցով Ադրբեջանը չի համարում, որ ՀՀ-ն կամ ՀՀ կոնկրետ քաղաքացիներ կամ ուժեր խախտում են պայմանագիրը: Հենց դրա համար է, որ թուղթը գրած է, որ երբ որ փորձենք մեկնաբանել՝ որն ինչ է նշանակում, այս թուղթը դրա համար է գրված, ընդ որում՝ անգլերենով»,- նշեց Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
