ՔՊ-ի ներսում Անահիտ Ավանեսյանի դեմ գործընթացներ են տեղի ունենում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցել են, որ իշխանության ներսում մի մեծ զանգված աշխատում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՔՊ վարչության անդամ չդառնա: «Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ մեծ լարվածություն ու դժգոհություն կա Ավանեսյանի շուրջ, ու, կարելի է ասել, մի մեծ բանակ ամեն գնով ցանկանում է խոչընդոտել նրա ներկայությունը ՔՊ կազմում:
Ի հեճուկս դրա՝ Ավանեսյանն էլ շատ ակտիվ քարոզչություն է անում հօգուտ իրեն, մասնակցում է ՔՊ նախաձեռնող նիստերին և բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է հատկապես Նիկոլ Փաշինյանը:
Ըստ ՔՊ-ականների՝ Ավանեսյանն իրենց հետ որևէ ձևով չի պայքարել հեղափոխության օրերին, շատ պասիվ է եղել ու իրավունք չունի ՔՊ վերնախավում լինելու: Բայց, կարծես թե, Ավանեսյանին հաջողվել է «գրավել» Փաշինյանին ու կանաչ ճանապարհ հարթել իր համար:
Կհաջողվի՞ Ավանեսյանին այս իրավիճակում սեպտեմբերի 20-ին ընտրվել նոր վարչության կազմում, թե՞ ոչ. դժվար է ասելը»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24