«Սա ունի նախընտրական տրամաբանություն». Հակոբ Բադալյան
![]() 192 Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ., 22:30 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Անկախության տոնի առիթով պետության բարձրագույն ղեկավարի ելույթը հնչում է Ֆեստիվառի շրջանակում: Սա իհարկե ունի նախընտրական տրամաբանություն, որի մեջ է Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, կազմակերպվում է ոչ թե դահլիճային միջոցառում, որտեղ լինում են հիմնականում հրավիրյալներ, այսպես ասած, վերնախավային շերտերից, այլ ժողովրդական լսարանի առաջ: Սակայն, մյուս կողմից սա իհարկե նաև հենց այն կենցաղայնության վկայությունն է, որի մասին ես խոսում եմ՝ գնահատելով պետականության ինստիտուտի մատուցումը հանրությանը: Երբ Անկախության տոնի առիթով կազմակերպվում է պետական հանդիսավոր միջոցառում, դա ամենևին «վերնախավային քմահաճույքից» չէ, այլ պետականության մշակույթի առանձնահատկությունից: Պետականության ու կենցաղի սերտաճումից կենցաղն ու իշխանությունը շահողի դիրքում է, պետությունն ու պետականությունը՝ կորցնողի: Պետականության մշակույթը, ընկալումն ու մտածողությունը ենթադրում են որոշակի ճարտարապետություն, որը թույլ է տալիս պետականության կրող հանրություններին ձևակերպել վերկենցաղային ընդհանուր նպատակներ և մշակել դրանց սպասարկման կանոններ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ: Երբ դա չկա, հանրությունը կորցնում է կենցաղից վեր որևէ այլ նպատակի մոտիվն ու ձգտումը: Իսկ դա նշանակում է, որ պետականությունը դադարում է գոյություն ունենալ դե ֆակտո, մնալով միայն դե յուրե՝ որպես ցուցանակ, որ կախված է «ցանկապատի» վրա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
