«Մեր երջանկությունը և բարեկեցությունն ամենապատկառազդու հուշարձանն են մեր նահատակների համար»․ Նիկոլ Փաշինյան
![]() 345 Կիրակի, 21 սեպտեմբերի, 2025 թ., 20:56 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Իմ ելույթը ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված Ֆեստիվառի շրջանակում, որը տեղի է ունենում Արմավիր քաղաքում»։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր նահատակներին՝ Հայաստանի անկախության, ազատության, ինքնիշխանության դիրքերում ամուր կանգնելու համար․․․ Մեր ժողովուրդն արժանի է ապրել երջանիկ և բարեկեցիկ կյանքով․․․ Մենք մեր սեփական ձեռքերով պետք է կառուցենք մեր երկրի բարեկեցությունը և երջանկությունը, և այդ երջանկությունը և բարեկեցությունն ամենապատկառազդու և ամենաարժանի հուշարձանն են մեր բոլոր նահատակներին, մեր երկրի անկախության համար իրենց կյանքը տված մեր բոլոր զինվորների և քաղաքացիների համար։ Եվ ես ուզում եմ այսօր հարգանքի տուրք մատուցենք բոլոր նահատակներին, ովքեր ընկան, որ Հայաստանն ապրի․․․, որ ՀՀ-ն ձեռք բերի իրական ազատություն, իրական անկախություն։ Եվ ես․․․, հարգելով նահատակների հիշատակը այս տոնական օրով, այս տոնական հրապարակում ծնկի կգամ նրանց առաջ»,- իր ելույթում նշեց Փաշինյանը և ծնկի եկավ։ «Բայց կա մի նրբություն, երբ որ ասում եմ՝ փա՛ռք նահատակներին և կեցցե՛ ՀՀ-ն, դուք 3 անգամ կրկնեք՝ կեցցե՛, կեցցե՛, կեցցե՛»,- դիմելով ներկաներին՝ ասաց Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
