«Այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական գործընթացների մեջ»․ Աբրահամ Գասպարյան
![]() 373 Ուրբաթ, 26 սեպտեմբերի, 2025 թ., 00:18 Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը հայտարարել է, որ դադարեցնում է քաղաքագիտական, վերլուծական, եթերային աշխատանքը և մտնում է քաղաքականություն: «Եթե մեր ժողովուրդը մոռացավ անցած հատկապես 5 տարում իր գլխին եկածը, ուրեմն Նիկոլը և իր ոհմակը 2026 թվականի ընտրություններին կգնան ամեն ինչի՝ ընդհուպ արյան գնով պահելու իշխանությունը․․․ Այս իշխանության այլընտրանքը պատերազմը չէ, ինչպես ներկայացնում է իշխանությունը, այլ իրական և արժանապատիվ խաղաղությունը և պետական համակարգի վերականգնումը․․․ Գիտակցում եմ պատասխանատվության ծանր բեռը, պայքարի բոլոր ճակատներում եղել եմ, բոլոր տեղերում ինձ պահել եմ արժանապատիվ հայ տղամարդու պես․․․ Խոսելու ժամանակն անցել է, ժամանակն է անցնել գործի։ Հաշվի առնելով երկրում ստեղծված ծանրագույն վիճակը, դրանից դուրս գալու անհրաժեշտությունը․․․ և այլ պատճառներ՝ այսօրվանից հայտ եմ ներկայացնում և մտնում քաղաքական իրական գործընթացների մեջ, կուսակցություն չեմ ստեղծելու, բոլորը գիտեն, որ գաղափարական առումով ազգային պետականամետ դաշտում եմ․․․ Վաղվանից կշարունակեմ քննարկումները՝ բացառելով որևէ գործակցություն հակահայ իշխանության, նրա արբանյակների կամ նրանց իշխանության բերածների հետ»,- նշել է Գասպարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
