Անահիտ Ավանեսյանը Նանուշյանի ձեռքից վերցնում է ապահովագրության թեման․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Նյու Յորքից վերադառնալուց հետո, որոշել է առողջության ապահովագրության թեման վերցնել իր վերահսկողության տակ։ Տպավորություն է, որ այս ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը ձախողել է ապահովագրության ներդրումը, ինչի հետևանքով էլ նախարարն անձամբ է հայտնվել գործընթացի առաջատարի դերում և հատուկ ասուլիս է հրավիրել դրա վերաբերյալ։
Լենա Նանուշյանը, որը առավել հայտնի է սոցիալական հարթակներում տեսանյութեր նկարելով և տարածելով, փաստացի տապալել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ակնկյունաքարային խոստումը։
Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը դեռևս 2023 թվականին պետք է ներդրված լիներ Հայաստանում, սակայն գործընթացը շարունակաբար հետաձգվել է և մինչ օրս կյանքի չի կոչվել։
Իսկ այդ ընթացքում Լենա Նանուշյանի որդին ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, թեպետ Կառավարությունը լուրջ դեմքով պահանջում է, որ մյուսները չխուսափեն բանակից, քաղաքացիություն չփոխեն, բոլորը ծառայեն: Ավելին՝ պարտադիր զորավարժանքից խուսափողների պատիժն են խստացնում: Իսկ փոխնախարար Նանուշյանը և՛ անձնական-ընտանեկան հարցերը լուծեց, և՛ ապահովագրությունը տապալեց և՛ շարունակում է մնալ որպես պետական բարձր պաշտոնյա:
Հիմա նախարար Ավանեսյանը փորձելու է իր ձեռքով նոր ընթացք հաղորդել գործընթացին։ Նախարարը ծրագրում է ասուլիս տալ հենց ապահովագրության թեմայով և արդեն խնդրել է լրագրողներին միջոցառման ժամանակ այլ հարցեր չուղղել իրեն»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24