«2026-ին կմեկնարկի առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի առաջին փուլը»․ Անահիտ Ավանեսյան
![]() 985 Չորեքշաբթի, 01 հոկտեմբերի, 2025 թ., 12:42 «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով, որը կմեկնարկի 2026 թվականին»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ընդհանուր առմամբ 2026թ․ ծրագրում կընդգրկվեն 1 միլիոն 600 հազար քաղաքացիներ։ Ուզում եմ շեշտել, որ ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են պետության կողմից նաև 100 տոկոս սուբսիդավորվող միայն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ռեզիդենտ, այսինքն Հայաստանում 183 օր ապրելու պահանջը ֆիքսված է օրենքում»,- ավելացրել է նախարարը։ Անահիտ Ավանեսյանը թվարկել է նաև այն խմբերը, որոնք ընդգրկվելու են առաջին փուլով։ «2026թ․-ից սկսում ենք առողջության ապահովագրության ծրագրի առաջին փուլը, ներառելով բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավել բալ ունեցող քաղաքացիները և 200 հազար դրամ ամսական եկամուտ և դրան հավասերացված վճարներ և այլ եկամուտներ ունեցող անձինք, առանձնահատուկ կերպով նշեմ, որ մենք այս քայլը անում ենք հնարավորինս մեծ թվով քաղաքացիների ներառելու համար»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։ |

«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
53516.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
53516.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
161815.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
63415.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
44814.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
60513.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
88410.04.2026, 15:18
«Սրտաբանը ստացել է այնպիսի ցածր աշխատավարձ, որ սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից»․ Գևորգ Գրիգորյան
89909.04.2026, 10:24
