Հինգշաբթի, 02 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Սպասենք հիվանդանոցային լուրջ ծանրաբեռնվածության»․ Ծաղիկ Վարդանյան

«Սպասենք հիվանդանոցային լուրջ ծանրաբեռնվածության»․ Ծաղիկ Վարդանյան
123
Այսօր, 17:24

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ քաղաքացին բժշկական ապահովագրություն կունենա՞․․․
Կառավարությունը վերստին Առողջության համապարփակ ապահովագրության՝ ԱՀԱ, մեկնարկի մասին է խոսում, ավելին՝ ԱՀԱ օրենքի նոր նախագիծ է դրվել հանրային քննարկման, իսկ Պետական բյուջեն կտրտվել է պետական պատվեր և ապահովագրություն մասերի:
․ Ըստ նոր նախագծի և առողջապահության կառավարիչների հայտարարությունների՝ 2026 թվականին ապահովագրության մեկնարկը տրվում է: Նոր կարգավորումներով 2026 թվականին ոչ միայն պետական պատվերից ներկայում օգտվող շահառուների որոշ խմբեր են բուժօգնություն ստանալու, այլ նաև 65 և ավելի տարիք ունեցող անձիք (սա նոր մոտեցում է, նախորդ նախագծում նման դրույթ չկար):
․ Այսպիսով, կայացվել է քաղաքական որոշում տարեց անձանց առաջնահերթ պետության հոգածությամբ բուժօգնություն տրամադրել՝ սկսած 2026թ.-ից (ընտրազանգվածի ամենախոցելի շերտին) :
․ ՀՀ-ում, ըստ վիճակագրական կոմիտեի, 63 և ավելի տարիք ունեցող անձիք շուրջ 537 հազար են, որից մոտ 100 հազարը հաշմանդամություն կամ ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող անձիք են, հետևաբար պետության հաշվին բուժօգնություն ստացողների թիվը ավելանում է մոտ 437 հազարով: Հավելեմ, որ շահառուների այս խումբը առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սիրտ-անոթային, թոքային, չարորակ նորագոյացություններ, շաքարային դիաբետի մասով հիվանդացության, հոսպիտալային դիմելության ցուցանիշներով ամենաբարձրն է: Սպասենք հիվանդանոցային լուրջ ծանրաբեռնվածության։
․ Ըստ շրջանառվող օրենքի նախագծի՝ 2026 թվականին Պետական բյուջեից ԱՀԱ-ն հիմնադրամի գանձապետական հաշվին է փոխանցվելու մինչև 18 տարեկան երեխաների, 65 և բարձր տարիքի անձանց, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձի խնամող ծնողներից (որդեգրողներից) մեկի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց, բռնադատվածների, ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության համակարգում հաշվառված անձանց ապահովագրավճարը:
․ Ընդհանուր առմամաբ շուրջ 1,4 մլն քաղաքացի 2026թ. կապահովագրվի պետության հաշվին:
Իսկ վարձու աշխատողները, ովքեր երկու հարյուր հազար մեկ դրամից ավել աշխատավարձ են ստանում և նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն երկու միլիոն չորս հարյուր հազար մեկ դրամից ավել եկամուտ ունեն կվճարեն պարտադիր ապահովագրավճար՝ ամսական 12.960 դրամ:
Մնացած քաղաքացները, ովքեր պետական պատվերի շահառուներ են, կշարունակեն իրենց բուժօգնությունը ստանալ ՊՊ-ով, իսկ ՊՊ-ում չներառված քաղաքացիները կշարունակեն վճարովի սկզբունքով բժշկական ծառայություններից օգտվելը:
․ Զուգահեռաբար առողջապահական ենթակառուցվածքների, իրավական դաշտի կարգավորումների, հեռաբժշկության, համակարգի թվայնացման և այլի համար Կառավարությունը 147,3 մլն եվրո գումարի 2 վարկային համաձայնագրեր է ստորագրել՝ ակամայից «խոստովանելով», որ համակարգը պատրաստ չէ:
․ Պետական ֆինանսավորման մասով.
ԱՀԱ-ի ներդրման համար ֆիսկալ՝ պետական, հատվածի գումարները սուղ են, որի պարզ ապացույցն է 2026թ. ՀՀ պատական բյուջեի «Առողջապահություն» բաժնի գումարների ընդամենը 26% կամ 44.3 մլրդ.-ով ավելացումը համեմատ 2025թ.-ի, որը փաստորեն կհամալրվի աշխատող քաղաքացիներից հավաքագրած ապահովագրավճարներով:
Ինչե՜ր չես հորինի հանուն վերարտադրվելու...»։

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան