«Դեմ եղեք այն համակարգին, որը նախկին բուժքրոջը բերել հասցրել է իշխանության բարձրագույն մասնագիտական օղակ». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում առողջապահության ոլորտի քաղաքականությունն այսուհետ մշակվելու է բարձրագույն կրթություն չունեցող, նախկին բուժքրոջ ղեկավարման ներքո: Շատերը դեմ են: Անիմաստ է: Դեմ եղեք այն համակարգին, որը նախկին բուժքրոջը բերել հասցրել է իշխանության բարձրագույն մասնագիտական օղակ:
Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է մեղավորն ու պատասխանատուն՝ Փաշինյան Նիկո՞լը, Սիմոնյան Ալե՞նը, Թորոսյան Արսե՞նը, Ավանեսյան Անահի՞տը: Միգուցե իրենք հետագայում պատասխանատվություն կրեն, սակայն իրական մեղավորներին այլ տեղում փնտրեք:
Տարիներ շարունակ Երևանի պետական բժշկական համալսարանը, բառիս բուն իմաստով, էմիգրանտներ է պատրաստում: Տարեկան բժշկի դիպլոմ է ստանում շուրջ 600-700 շրջանավարտ: Եվ դա՝ միայն այդ բուհում: Միանշանակ, Հայաստանին այդքան բժիշկ հարկավոր չէ: Արդյունքում Հայրենիքում աշխատանք չգտնելով, երիտասարդ, տաղանդավոր բժիշկներն արտագաղթում են: Մնում են «ծանոթ-բարեկամները», որոնք հիմնականում ամեն ինչից վախեցած են և ... բուժքույրերն ու սանիտարկաները: Եվ այս պարագայում Փաշինյան Նիկոլն ի՞նչ անի: Դեռ գոհ եղեք, որ բուժքրոջն է պաշտոն տվել: Կարող էր, չէ՞, որևէ սանիտարկայի նշանակել:
Բացի դրանից, ինչպես ասացի, բուժքույրն այսուհետ ղեկավարելու է Հայաստանի առողջապահության ոլորտի քաղաքականության մշակումը: Գիտե՞ն դրա մասին Հայաստանի առողջապահության ոլորտի «առաջնորդները»՝ Բժշկականի ռեկտորը, ԲԿ-ների գլխավոր բժիշկները, ոլորտի հռչակավոր մասնագետները, ակադեմիկոսները, պրոֆեսորները, փորձագետները, ի վերջո, նորանշանակ պաշտոնյա, նախկին բուժքրոջ անմիջական ղեկավարները: Իհարկե, գիտեն: Լռում են: Վախեցած են: Եվ, այս իմաստով, եթե եղած բոլորը լռում են, ապա Փաշինյան Նիկոլն ի՞նչ անի: Ի դեպ, հենց «լռողներն են» ստիպում արտագաղթել երիտասարդ, տաղանդավոր բժիշկներին:
Այսպիսով՝ ոլորտի առաջատար բուհը «մեծ թափով» էմիգրանտներ է պատրաստում, իսկ Հայաստանում մնացած «ծանոթ-բարեկամները» վախեցած են, հետևաբար՝ լուռ:
Նման պայմաններում մենք պետք է միայն գոհ լինենք և շնորհակալություն հայտնենք Նիկոլ Փաշինյանին, որ ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել նախկին բուժքույրը, այլ ոչ նախկին սանիտարկայի հորաքրոջ աղջիկը»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34117.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64614.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67813.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76312.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86310.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105407.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104807.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100107.09.2026, 09:24