«Վրաց ժողովուրդն սպասում է Եվրոմիության ներողությանը». Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է Եվրոմիության ղեկավարների համատեղ հայտարարությունը երկրում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։
Խորհրդարանի խոսնակը կոչ է արել ԵՄ բոլոր ներկայացուցիչներին՝ զերծ մնալ կեղծ տեղեկատվության տարածումից։ Նա նշել է, որ նման հայտարարությունները ուժեղացնում են արմատական ուժերի ջանքերը՝ խաթարելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։
«Եթե ճիշտ եմ հասկանում, տիկին Կալլասը և տիկին Կոսը ներողություն չեն խնդրում իրենց մամուլի քարտուղարների կողմից Վրաստանի նախագահական պալատի դիմաց կառավարությունը տապալելու նպատակով կազմակերպված հանրահավաքին աջակցելու համար, որի արդյունքում վիրավորվել է 25 ոստիկան։ Սակայն, հենց սա է այսօր վրացական հասարակությունն սպասում Եվրոմիությունից», - գրել է Շալվա Պապուաշվիլին իր սոցիալական ցանցերի էջում։
Նշենք, որ երեկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը քննադատական հայտարարություն են տարածել Վրաստանում կայացած՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Նաև Եվրոհանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփփերը վերջերս հայտարարել է, որ վրաց ժողովուրդն իրավունք ունի խաղաղ բողոքի ցույցերի, և վրացական իշխանությունները պարտավոր են լսել նրանց ձայնը։

Ֆրանսիայում բողոքի ցույցերի պատճառով արգելվել են հրավառությունները
3315:07
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
6014:18
«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ բադալյան
7013:54
«Ընդդիմությունը, քաղհասարակությունը, մտահոգ բոլոր քաղաքացիները լծվել են ապացուցվածն ապացուցելու անտեղի գործընթացին». Վահան Հովհաննիսյան
7213:48
Օդեսայի երկրամասում ավելի քան 40 հազար մարդ հոսանքազրկված է ՌԴ-ի ԶՈւ-ի՝ էլեկտրակայանին հասցված հարվածից հետո
12313:24
Նոյեմբերի 17-ին Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
6613:12
«Մի «ինքնիշխան համալիր» էլ դուք կառուցեիք Աջափնյակի մետրոյի կամ Ակադեմիական քաղաքի կողքին». Վահե Գրիգորյան
7212:48
Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազայի հակաօդային պաշտպանության օբյեկտներին
13811:48