Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մահվան նախարար» բնորոշմամբ հայտնի Արսեն Թորոսյանի օրոք, երբ շատ մասնագետների համար անհասկանալի եղանակներով բուժում էին ՔՈՎԻԴ-19-ը, վատնվել են նաեւ պետական բյուջեի միջոցներ, որոնց մասին «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակումների շարքը:
Նախ նկատենք, որ հետխորհրդային երկրներում ամենաշատ մահացության դեպքերը հենց Հայաստանում են գրանցվել (էկրանանկարը դրված է): ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքով 8746 մարդ է մահացել Հայաստանում:
Իսկ ինչպե՞ս է կատարվել բուժումը:
Ըստ ֆինանսների նախարարության վերահսկողության տվյալների՝ մեկ հիվանդի բուժման համար նախատեսված գները հիմնավորված չեն հաշվարկներով: Այսպես՝ 11.06.2020 թվականի 1853 ա հրամանով սոմատիկ բաժանմունքում հիվանդի բուժման համար հաստատված գնի մեջ որպես «այլ ծախսեր» ներառված է եղել «313» դրամ, իսկ մեկ այլ՝ 3873 ա հրամանով, հաստատված գնի մեջ «այլ ծախսեր» գումարը կազմել է «5000» դրամ, կամ այլ ծախսերը, առանց հիմնավորման, ավելացել են 4687 դրամով: Արդյունքում, 01.11.2020 թվականից մինչեւ 31.03.2021 թվականն ընկած ժամանակահատվածում, «այլ ծախսերի» ավելացման հետեւանքով, սոմատիկ բաժանմունքում բուժված հիվանդների բուժման արժեքը ավելացել է 177 մլն 993 հազար դրամով: Այսինքն՝ մոտ կես մլն ԱՄՆ դոլար հավելագրել են:
Համանման կարգով վերակենդանացման 1-ին, 2-րդ, եւ 3-րդ մակարդակներում «այլ ծախսեր»-ի ավելացման հետեւանքով մեկ հիվանդի բուժման գինը ավելացել է 4903 դրամով: Արդյունքում, հիվանդների բուժման գինն ավելացել է շուրջ 52 մլն 903 հազար դրամով:
Այսինքն՝ 01.11.2020 թվականից մինչեւ 31.03.2021 թվական 230 մլն դրամ հավելագրվել է և յուրացվել: Սակայն Արսեն Թորոսյանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար»։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
12500:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
322Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
28518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
28518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
100513.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
301113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
198112.08.2026, 23:18